«Իշխանությունը պիտի խելքը գլուխը հավաքի»

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ միանշանակորեն, Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հարցը դարձել է նաև քաղաքական, որովետև այդ ընդվզումն էլ, հասարակական արձագանքն էլ քաղաքական են, ըստ էության: «Հետևապես, եթե անցել է քաղաքական հարթություն, ապա, այո, քաղաքական պատասխանատուն իշխանությունն է, և արդյունքները կապված են նրանից, թե որքանով համաչափ է լինելու իշխանությունը, այսինքն  իշխանությունը կգործի ըստ ֆորմալ օրենքի, բաց թափանցիկ հետաքննություն կանի, և մեղավորներին անկախ իշխանության մերձավորությանը կպատժի, այդ ժամանակ կարող են կրքերը հանդարտվել, իսկ հակառակ դեպքում մենք կարող ենք բավական լուրջ ու բացասական հետևանքներ ունենալ պետության համար»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը: Հարցին, թե սա կազդի արդյոք «Հանրապետական» կուսակցության վարկանիշի վրա, քաղաքագետը պատասխանեց, թե վարկանիշները կապ չեն ունենա, եթե իշխանությունն ոչ ադեկվատ քայլեր չանի այս ընթացքում` դեպքերի ընթացքը  կառավարելի հունով պահելու համար: Հարցին, թե իշխանության նկատմամբ վստահությունն արյդոք նվազել է այս դեպքից հետո, Ռ. Մեհրաբյանն արձագանքեց. «Իշխանությունը վաղուց Հայաստանում ունի վստահության ճգնաժամ, և այդ ճգնաժամը կարող է մի քիչ ավելանալ, մի քիչ թուլանալ, բայց շարունակել մնալ ճգնաժամ որպես այդպիսին: Մենք հիմա կարող ենք մտնել սրացման փուլ, այդ թվում կրիտիկական սրացման փուլ,  նաև որոշակի անկառավարելի պրոցեսներ կարող են լինել, որոնցից կարող են նաև արտաքին ուժերն օգտվել: Պետք է իշխանությունը, ինչպես ասում են, խելքը գլուխը հավաքի և ոչ թե հարցին ցուցաբերի թայֆաբանական մոտեցում, այլ օրենքի սահմաններում, որ մարդիկ հասկանան` ինչ է արվել, ու ինչ արդյունք է լինելու»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.