Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է. Լ. Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, Կիեւում ինքնազգացողության վատացումից եւ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է եւ անցել աշխատանքի: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լեւոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ հավաքականի հետ միասին Կիեւում գտնվելիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց. «Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին եւ ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները «հանգիստ» են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս: Բայց աշխատում եմ նրանց հորդորները կատարել որքան հնարավոր է», - ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.