Մենք էլ կարող էինք ավելի սիրուն, պոպուլիստական ծրագրեր գրել. ՀՅԴ

Հայ յեղափոխական դաշնակցության ցուցակով ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածու Արթուր Եղիազարյանից  Norlur.am-ը հետաքրքրվել է, որ եթե ՀՀԿ-ից ու «Ծառուկյան» դաշինքից մարդիկ ակնկալում են նյութական աջակցություն, ապա ինչ են սպասում ՀՅԴ-ից: «Ցանկացած ընտրող թող մի հատ նայի մեր անցած ճանապարհն անկախության սկզբից մինչև հիմա, Դաշնակցության ծրագրային մոտեցումները, սկզունքները միշտ  եղել են անփոփոխ, ունենք իրատեսական ծրագիր, որի հետևում փորձագիտական խումբ է կանգնած, դա պոպուլիստական մոտցում չէ»,-նշեց նա: Ա. Եղիազարյանը նկատեց, որ իրենք էլ կարող էին ավելի գեղեցիկ, պոպուլիստական մոտեցումներով ձևակերպել ծրագիրը, սակայն այն, ինչ գրել են, ի կատար են ածելու: Հարցին, թե արդյոք հասարակությունը եկել է այն մակարդակի, որ ծրագիր ընտրի և գաղափար, նա պատասխանեց. «Սպասել, որ հասարակությունն ինքը կգա այդ գիտակցության, ու նոր դու կմասնակցես նման գործընթացի, ճիշտ չի լինի, այսինքն, այս գործընթացը նաև քաղաքացիական հասարակությանը գիտելիքներով զինելն է, կրթելն է, որը կբերի գիտակցության փոփոխություն, երբ մարդն առաջնահերությունը կտա նման մոտեցումներին, քան պոպուլիստական կամ նյութական շահագրգռվածությանը»: Ա. Եղիազարյանը շեշտեց, որ ընդհանուր 25 տարում քաղաքական դաշտը խաթարվել է, հավաստի կորուստ է եղել, մարդիկ նայում են անձնական շահին: «Բայց կոչով կդիմեմ բնակչությանը, որ չմտածեն, որ իրենց ձայնը ոչինչ չի որոշի: Ասում են, թե մի կաթիլը ծով չէ, բայց ծովը կազմված է կաթիլներից, ինքն ինչ խնդիր լուծում է, լուծում է  իր երեխաների համար»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.