/, Լուրեր, Կարևոր, Հասարակություն/ «Նախկին հանցագործն այսօր կարող է լինել հարգված քաղաքական գործիչ»

«Նախկին հանցագործն այսօր կարող է լինել հարգված քաղաքական գործիչ»

«Նրա հացադուլն ու պահման պայմանները վատ անդրադարձան նրա առողջական վիճակի վրա»,-Norlur.am-ի հարցին ի պատասխան` ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանը` խոսելով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքից: Ըստ նրա` որևէ մեկն այս մահի համար պատասխանատվություն չի կրի, քանի որ դատարաններին ազատություն տրված չէ:

«Նրանք կատարում են իշխանության հրամաններն, այնպես որ չենք կարող ասել, որ պատժվողներ կլինեն, եթե քաղաքական կամք չլինի»,-նկատեց նա: Վերջինս ճիշտ ու բնական է համարում Արթուր Սարգսյանի հարազատների մոտեցումը, որ դրսից բժիշկներ կան փորձաքննության համար: «Բայց ես վստահեցնում եմ, որ որևէ մեկը պատասխանատվություն չի կրի»:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Երկրորդ ձերբակալությունից հետո նա 25 օր հացադուլ էր հայտարարել:

Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ նման շատ դեպքեր են եղել, սակայն  բոլորն էլ մոռացության են մատնվել. «Նախկին հանցագործն այսօր կարող է լինել հարգված քաղաքական գործիչ»,-շեշտեց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-17T16:30:40+00:00 Մարտի 17 16:30|Իրավունք, Լուրեր, Կարևոր, Հասարակություն|Մեկնաբանությունները կասեցված են «Նախկին հանցագործն այսօր կարող է լինել հարգված քաղաքական գործիչ»-ում
//
//