fbpx
/// Հարցեր, որ առաջ է բերում «Հաց բերողի» մահը

Հարցեր, որ առաջ է բերում «Հաց բերողի» մահը

Ինչպես արդեն հայտնի է, «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին իր մահկանացուն էր կնքել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նշենք, որ Արթուր Սարգսյանը մարտի 15-ի երեկոյան կրկին տեղափոխվել էր հիվանդանոց, ուր վիրահատությունից հետո այդպես էլ գիտակցության չի եկել: «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել և պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել ու անմիջապես տեղափոխվել Էրեբունի հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված էր եղել տեղափոխվել հիվանդանոց, այս անգամ Արմենիա: Հարցերը, սակայն, կապված այս աղմկահարույց մահվան հետ բավական շատ են: Մասնավորապես`  հարցական է մնում այն, թե Արթուր Սարգսյանին հոսպիտալացնելիս ինչու ընտրվեց հենց Արմենիա ԲԿ-ն այն պարագայում, երբ հայտնի էր` այս հիվանդանոցը աչքի չի ընկել այն մասնագիտական կարողություններով, ինչ հիվանդությամբ բուժվում էր հաց բերողը. չկային ո՛չ համապատասխան մասնագետներ, ո՛չ էլ նորմալ տեխնիկա, որպեսզի հնարավոր լիներ հավուր պատշաճի բժշկական օգնություն ցուցաբերել հիվանդին: Մի՞թե ասենք միայն այն հանգամանքը, որ Արմենիա ԲԿ-ն Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հոր մտերիմին է պատկանում, բավարար հիմքեր էր տալիս վստահ լինելու, որ այնտեղ պատշաճ բուժում կիրակնացվեր ու հիվանդը ոտքի կկանգներ: Ի դեպ` մենք կապ էինք հաստատել Եգորյանի հետ, ով մեզ հետ զրույցում չէր ուզում մանրամասներ ներկայացներ այդ փոքր հարցերի հետ կապված, համարելով, որ ավելի գլոբալ հարցեր կան: Իսկ հարցին թե իշխանություններն են ուղղարդել դեպի Արմենի ԲԿ բուժումը շարունակելու համար, փաստաբանը նշել էր, թե  բոլոր որոշումները կայացվել են Արթուր Սարգսյանի համաձայնությամբ:

Ակնհայտ է, սակայն, որ բժշկական կենտրոնի ընտրության հարցում կարևորագույն դերը հենց Եգորյանն է խաղացել ու հենց նրա առաջարկությամբ է Սարգսյանը համաձայնել հենց Արմենիայում հոսպիտալացվել: Հաջորդ հարցը, որ առաջ է գալիս այս ողջ պատմության հետ կապված, այն է, թե հատկապես ով էր համոզել Արթուր Սարգսյանին, թե ինքն այլևս առողջ է ու կարող է ինքնակամորեն լքել Էրեբունի հիվանդանոցը: Չմոռանանք, որ հենց դրա արդյունքում էր վատցել Սարգսյանի ինքնազգացողությունը: Սրանք հարցր են, որոնք դեռևս իրենց պատասխաններին են սպասում, ու հենց այդ պատասխաններից է կախված լինելու այն կարևորագույն հարցի պատասխանը, թե արդյոք Սարգսյանի մահը կանխամտածված բնույթ չէ՞ր կրում, արդյոք այդ ամենն ընդամենը դժբախտ պատահա՞ր էր, թե՞ պլանավորված գործողությունների շարան: Հուսանք` շուտով հանրությունը կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-16T22:50:44+00:00 Մարտի 16 22:50|Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Հարցեր, որ առաջ է բերում «Հաց բերողի» մահը-ում
//
//