Վարդան Ղուկասյանը չի ապտակել

Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով ընտրություններին Շիրակի ընտրատարածքից մասնակցող թեկնածու Վարդան Ղուկասյանը Norlur.am-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե իր ու ՀՀԿ-ական, նույն ընտրատարածքում առաջադրված Սուքիաս Ավետիսյանի միջև միջադեպ է եղել: «Հերյուրանքներ են, նման բան չկա»,-ասաց նա: Ավելիին Վ. Ղուկասյանը մեղադրեց լրագրողներին` ասելով, թե նրանց դուր չի գալիս, որ իրենց մարզում ամեն ինչ հանգիստ է, և որ լարվածություն չկա: «Սիրտներդ կանգնում է, չգիտեք ինչ անեք, ոնց խառնեք»,-ասաց նա: Ըստ մամուլի` Վարդան Ղուկասյանն ապտակել էր Սուքիաս Ավետիսյանին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.