fbpx
/, Կարևոր, Քաղաքականություն/ «Կրակահերթերի ներքո այդ թռվռոցներով, սելֆիներով մի քանի հոգու կխաբեն»

«Կրակահերթերի ներքո այդ թռվռոցներով, սելֆիներով մի քանի հոգու կխաբեն»

««Հանրապետական» կուսակցության ընտրարշավն այնքան մտահոգիչ է, որովհետև եթե իրենք ավտոմատների կրակահերթերի ներքո այդ թռվռոցներով, սելֆիներով մի քանի հոգու խաբեն, բայց ամբողջ հասարակությանը, հազարամյակների գիտակցություն ու հիշողություն ունեցող ազգին չես կարող տեսահոլովակներով խաբել ու գրավել»,-Norlur.am-ի հետ զրուցում ասաց «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

«Սրանք ընդամենը քարոզաչական հնարաքներ են, իսկ եթե ՀՀԿ-ը վստահ լիներ, որ բոլոր լսարաններում ընտրողներ ունի, բռունցքների չէր դիմի ու կրակահերթերի էլ չէր դիմի: Սա ցույց է տալիս, որ անգամ այդ հնարքները նրանց չեն օգնում, անգամ այդ դիրքերը վտանգված են, և գիտակցելով դա` փորձում է մի կողմից տպավորություն ստեղծել, գրավել երիտասարդությանը, բայց հենց ՀՀԿ-ի կառավարման շրջանակներում է, որ երկրից հեռացել է հենց մտածող, աշխատանք փնտրող ինքնաիրացում փնտրող երիտասարդությունը»,-կարծում է Ս. Սաֆարյանը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-16T17:01:23+00:00 Մարտի 16 17:01|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Կրակահերթերի ներքո այդ թռվռոցներով, սելֆիներով մի քանի հոգու կխաբեն»-ում
//
//