Մենք հակված ենք ոչ թե կարճաժամկետ ծրագրեր իրականացնել, այլ հեռանկարային և շարունակականություն ապահովող գաղափարներ կյանքի կոչել

Սյունիքից պատգամավորության թեկանծու Առուշ Առուշանյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հերթական հանդիպումը Տեղ համայնքում էր: Մենք հակված ենք ոչ թե կարճաժամկետ ծրագրեր իրականացնել, այլ հեռանկարային և շարունակականություն ապահովող գաղափարներ կյանքի կոչել: Այդ ծրագրերից մեկն էր Տեղի միջնակարգ դպրոցում ինժեներական լաբորատորիայի հիմնադրումը: Մենք փորձում ենք նաև գյուղական համայնքներում նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր հեռանկարներ ստեղծել, -հանդիպման ընթացքում հայտարարել է Առուշ Առուշանյանը: Այս պահին նորոգման աշխատանքներ են իրականացվում համայնքի նախակրթարաններում: Տեղի բնակիչները առաջնահերթ են համարել նաև երեխաների համար խաղահրապարակի կառուցման հարցը: Առաջիկայում այդ խնդրին ևս ընթացք կտրվի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.