/// Բեմադրված շոու նորագոյացության կողմից՝ ուրիշ ոչինչ…

Բեմադրված շոու նորագոյացության կողմից՝ ուրիշ ոչինչ…

Դատելով վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող աղմկահարույց իրադարձություններից՝ կարող ենք եզրակացնել, որ որոշ վայ քաղաքական ուժեր այդպես էլ չեն կարողանում դուրս գալ թերարժեքության բարդույթից: Ինչպես հայտնի է, օրերս Ջրառատում միջադեպ էր տեղի ունեցել, որի կիզակետում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն էր հայտնվել: Իբր իշխանությունները, ցուցաբերելով անհանդուրժողականություն սույն նորագոյացության նկատմամբ, որոշել էին խոչընդոտներ հարուցել դաշինքի առաջ, վարկաբեկել, արհեստական պատնեշներ ստեղծել և այլն: Մի խոքով՝ մտադրվել էին խախտել կուսակցությունների միջև ազատ մրցակցության օրենքը: Չնայած առաջին հայացքից տպավորությունը ճիշտ այդպիսին էր, չնայած ամեն ինչ արվել էր, որպեսզի կողքից դիտողների մոտ ստեղծվեր նման թյուր տպավորություն, սակայն փաստ է, որ այս ողջ «կաշամալան», որի կազմակերպման վայրն ամենևին էլ պատահաբար չէր ընտրված ու որի բուն նպատակը բարձրաստիճան ոստիկանին այս ամենում ներքաշելն էր հանդիսանում, ծայրից ծայր բեմադրված միջոցառում էր, որի բեմադրող ռեժիսորի դերում, ըստ էության, Սամվել Բաբայանն է հանդես գալիս՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հենց նա է կանգնած ՕՐՕ դաշինքի հետևում: Տասնյակ գյուղերից ընտրվեց հենց Ջրառատը: Բանն այն է, որ Ջրառատն ամենևին էլ պատահական բնակավայր չէր. այն Լևոն Երանոսյանի՝ փոխոստիկանապետի հարազատ գյուղն է, ու երկու կարծիք լինել չի կարող այն բանում, որ այս «կատավասիան» իրականում հենց ոստիկանության դեմ էր կազմակերպված եղել: Ի դեպ՝ կան կոնկրետ փաստեր ու ապացույցներ, որ Ջրառատում հավաքաված ամբոխը այն նույն քաղաքացիներից էր կազմված, ովքեր ՊՊԾ գնդի գրավման ժամանակ աջակցություն էին ցուցաբերել Սասնա ծռերին: Ասել կուզի՝ տառացիորեն ամեն բան լավ կազմակերպված բնույթ է կրել,որի նպատակն է եղել ՕՐՕ դաշինքի, այսպես ասենք, «ռասկրուտկան»: Իբր մենք այն աստիճան ընդդիմադիր ենք, որ մեզ ճնշում են, որ մեզ ահաբեկում են: Իսկ այն հարցը, թե ինչ ընդդիմադիր կարող է դուրս գալ մի ուժից, որի ղեկավարները որևիցե կերպ չեն կարող համապատասխանել «ընդդիմադիր» հասկացությանը, կարծես մնում է այդպես էլ անպատասխան: Բավական է ընդամենը թեթև հայացք նետել ասենք Սեյրան Օհանյանի, Օսկանյանի կամ նույնիսկ Րաֆֆու ուղղությամբ, որպեսզի նույնիսկ վերջին ապուշին էլ պարզ դառնա, թե այս երեքն իրականում ինչ չար կատակ են փորձում խաղալ ժողովրդի գլխին: Պարզ է, չէ՞, որ մի ուժ, որը գլխավորվում է ընդամենը մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարար աշխատած իշխանավորի կողմից, չի կարող մեկ ակնթարթում վերածվել կատաղի ընդդիմադիրի. ընդդիմադիրի կերպարը, որն արհեստականորեն փորձում են վերագրել ՕՐՕ-ին, մեկ նպատակ ունի՝ մոլորեցնել ժողովրդին ու փոշիացնել հակաիշխանական ընտրազանգվածի ձայները. վերջ: Թե որքանով կարող է արդարացնել ՕՐՕ-ի ակնկալիքներն այն, ինչ տեղի ունեցավ Ջրառատում, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց, որ մարդկանց «աչքերին թոզ փչելն» այսօր այնքան էլ հեշտ չէ, փաստ է. մարդիկ այս տարիների ընթացքում հասցրել են շատ բաների ականատես դառնալ ու հասկանալ՝ քաղաքականությունն ինքնին մի մեծ դավադրություն է, կատարյալ շոու:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-15T16:12:03+00:00 Մարտի 15 11:43|Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Բեմադրված շոու նորագոյացության կողմից՝ ուրիշ ոչինչ…-ում
//
//