/, Կարևոր, Քաղաքականություն/ Տիգրան Կարապետյանից կաշառք չեն սպասում

Տիգրան Կարապետյանից կաշառք չեն սպասում

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն առաջադրվել է ՕՐՕ դաշինքի տարածքային ցուցակով Արարատի մարզում: Norlur.am-ի հետ զրույցում գնահատելով քարոզարշավի ընթացքը` նա նկատեց. «Նորմալ է ընթանում, թեկնածուների միջև չեմ զգում լարվածություն: Ինձ հարգում են, ճանաչում են, ես գյուղեգյուղ գնում եմ, մարդկանց հետ հանդիպում ու զրուցում եմ, ամեն ինչ լավ է»:
Միաժամանակ նա նկատեց, որ մարդկանց մոտ կա հիասթափություն: «Դե վատ են ապրում, ապրուստը դժվար է գյուղերում»:
Մեր դիտարկմանը, թե ելնելով վատ ապրելուց, այդ պայմաններից մարդիկ նյութական աջակցություն են ակնկալում, արդյոք իրենից էլ են սպասում, նա արձագանքեց. «Ինձ մոտ այդպիսի բան չկա, գիտեն, որ չեմ տալիս, ոչ ոք տենց բանով չի դիմել»:
Հիշեցմանը, որ ժամանակին հեռուստացույց էր տալիս և այլն, հիմա չեն ուզում, նա ասաց. «Ոչ, չեն ակնկալում բարեգործություն»:

Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքի շանսերին, ապա Տ. Կարապետյանն ընդգծեց.
«Օհանյան դաշինքը լավ են ընդունում, նորմալ է ժողովուրդը վերաբերվում»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-14T18:06:37+00:00 Մարտի 14 18:04|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Տիգրան Կարապետյանից կաշառք չեն սպասում-ում
//
//