fbpx
/, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն/ Փաստաբանը դիմել է նախագահին. ընտրակաշառքի փաստեր կան

Փաստաբանը դիմել է նախագահին. ընտրակաշառքի փաստեր կան

«Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Norlur.am-ի հետ զրույցում, գնահատելով ընթացող քարոզարշավն, ասաց, որ ցավոք սրտի, հասարակության մոտ հիասթափություն է նկատվում. «Հիմնականում փորձեր են արվում գնելու ձայնը, այլ ոչ թե հավասար պայմաններ ստեղծելու: Ես դիմել եմ հանրապետության նախագահին, դիմելու եմ նաև Գլխավոր դատախազին, որ փաստեր կան, բայց դրանց կապակցությամբ քրեական գործ չի հարուցվում: Ինձ համար անսովոր է, որ փաստերը կան, որ ընտրակաշառք է բաժանվել, բայց գործ չի հարուցվում»,-նկատեց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ի կողմից են տրվում ընտրակաշառքները, նա պատասխանեց. «Ես ունեմ փաստեր, որ մեր բակում տեղադրվել են լուսաֆորներ: Դա համարվում է ընտրակաշառք, քննչական մարմինները պետք է հարուցեն քրեական գործ, հասկանան, թե ովքեր են տեղադրել դրանք հենց այս ընթացքում, ով է շահագրգռված անձը` մեր փողոցում լուսաֆոր տեղադրելու: Եթե դա արվել է որևէ քաղաքական ուժի կողմից, ապա դա համարվում է կաշառք»:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի շանսերին, ապա Ն. Բաղդասարյանը շեշտեց, որ ցանկացած քաղաքական ուժ ցանկություն ունի մեծամասնություն կազմելու, բայց այսօր ՀՀ-ում արդան ընտրություններ չեն լինում, և արդար ընտրությունների դեպքում ՀՀԿ-ը կկազմեր փոքրամասնություն:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-14T17:32:04+00:00 Մարտի 14 17:28|Լուրեր, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Փաստաբանը դիմել է նախագահին. ընտրակաշառքի փաստեր կան-ում
//
//