/, Կարևոր, Քաղաքականություն/ «Սեյրան Օհանյանն, օրինակ, ո՞ւմ ունի այդ դաշինքում»

«Սեյրան Օհանյանն, օրինակ, ո՞ւմ ունի այդ դաշինքում»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ` «Հանրապետական» կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն ու «Ելքը» կհայտնվեն խորհրդարանում: «Դրանք այն կուսակցություններն են, որ էլեկտորատ ունեն, «Ելքը» շատ լավ է աշխատում, իրենք հստակ թիրախներ ունեն` Հրազդան, Վանաձոր, Արարատի մարզ, շատ հստակ են աշխատում տեղերի վրա, բավական լավ են աշխատում»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Չզարմանաք, եթե Կոմունիստներն անցնեն, շատ լուրջ եմ ասում: Տեսեք` վատ ապրողների սոցիալական բազան ո՞վ էր, Ծառուկյան, մեկ ուրիշ, հիմա տեսնում են, որ Կոմունիստները կան, իրենց նախկին թիմը, այնպես որ մի զարմացեք, որ նրանք անցնեն»,-նկատեց Գ. Իսագուլյանը:

Ըստ նրա` Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ևս ուն իր հստակ էլեկտորատը, և նրանք ֆանատների նման աջակիցներ են, այնպես որ այս ուժն էլ շանսեր ունի: Դժվար է ՕՐՕ դաշինքի վիճակը` մեր զրուցակցի համոզմամբ: «Նրանց մոտ կա էլիտա, վերնախավ, իսկ ներքևում ո՞վ է աշխատելու, չունեն այդ կառույցները: Որևէ կառույց որևէ տեղ չունեն, ոչ էլ «Համախմբումը», ճիշտ է` գնացին մարզեր, թվաց, թե ստեղծել են շտաբներ, բայց երբ իրենք դաշինք կազմեցին, ակնկալիք ունեին այդ մարդիկ տեղերում, բայց երբ միացան Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին…Սեյրան Օհանյանն, օրինակ, ո՞ւմ ունի այդ դաշինքում, բացի իրենից որևէ մեկը կա՞: Իսկ Սեյրան Օհանյանին լիքը հարցադրումներ կան` սկսած ապրիլյան պատերազմից»:

Գառնիկ Իսագուլյանը նաև կարծում է, որ ՀՀԿ-ն կարող է միանձնյա մեծամասնություն կազմել: «Չզարմանաք նաև, որ միանձնյա 60 տոկոս կազմեն»,-եզրափակեց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-14T15:15:29+00:00 Մարտի 14 15:15|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Սեյրան Օհանյանն, օրինակ, ո՞ւմ ունի այդ դաշինքում»-ում
//
//