/// Միայն հետևողական աշխատանքի, համատեղ ջանքերի միջոցով կարող ենք լուծել բոլորիս մտահագող խնդիրները

Միայն հետևողական աշխատանքի, համատեղ ջանքերի միջոցով կարող ենք լուծել բոլորիս մտահագող խնդիրները

Սյունիքի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի ընտրողների հետ այսօրվա հանդիպումը Խնձորեսկում էր: «Յուրաքանչյուր հանդիպում տալիս է այն ամբողջական պատկերը, որ միայն հետևողական աշխատանքի, համատեղ ջանքերի միջոցով կարող ենք լուծել բոլորիս մտահագող խնդիրները: Այն նպատակերն ու ծրագրերը, որ առաջարկում է մեր թիմը, հավատ է ներշնչում, որ ստանալով ընտրողների վստահության քվեն` մենք լինելու ենք խնդիրների իրական արձագանքողը»-հայտարարել է Առուշ Առուշանյանը: Խնձորեսկում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, բարձրացվել է նաև դպրոցում ինժեներական լաբորատորիա ունենալու հարցը: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են, և շուտով դպրոցը կունենա կահավորված, տեխնիկապես հագեցած լաբորատորիա: Բնակավայրի գիշերային լուսավորության խնդրի լուծման ուղղությամբ այս պահին ևս աշխատանքներ տարվում են, և առաջիկա օրերին խնդիրը լուծում կստանա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-14T01:54:02+00:00 Մարտի 14 1:53|Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Միայն հետևողական աշխատանքի, համատեղ ջանքերի միջոցով կարող ենք լուծել բոլորիս մտահագող խնդիրները-ում
//
//