fbpx
/, Կարևոր, Քաղաքականություն/ Թե Սեյրան Սարոյանը, թե Առաքել Մովսիսյանը նորմալ քարոզարշավ են անում. Հակոբ Հակոբյան

Թե Սեյրան Սարոյանը, թե Առաքել Մովսիսյանը նորմալ քարոզարշավ են անում. Հակոբ Հակոբյան

«Քարոզարշավն ընթանում է շատ նորմալ, ակտիվ մեր մարզում»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով Արմավիրի մարզում առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը:

Հարցին, թե նկատում է հասարակական հիասթափությունը, նա պատասխանեց. «Եթե չխանգարեն հասարակությանը, հասարակությունը պատրաստ է, միայն թե գյուղապետերը խանգարում են գնալ հանդիպումների: Հիմա տեսեք` գնում է պատգամավորության թեկնածուն, ընդհուպ մինչև պատգամավորը, փոխանակ գյուղապետը գնա, մասնակցի, ինքն էլ հարցեր տա, խոսի խնդիրների մասին, ինքը փախչում է գյուղից: Այն աստիճանի է ռեժիմը աշխատում, որ գյուղապետերին կոնկրետ հանձնարարական է տված, իշխանության ներկայացուցիչները երբ գնում են, Շտապօգնության մեքենա են կանգնեցնում, ծանոթություն տալիս, որ այս հավաքին եկող մարդիկ բարձր պաշտոնյաներ են, իսկ մյուս թեկնածուները երբ գնում են հանդիպումների, ոչ մի բան էլ չկա կանգնած, նույնիսկ տռտռիկ էլ չկա կանգնած»,-ասաց նա, ապա հավելեց, որ դրանով ազդում են մարդկանց հոգեվիճակի վրա:

Միաժամանակ նա ընդգծեց, որ ի տարբերություն մյուս մարզերի` իրենց թեկնոծուների միջև լարվածություն չկա: Իսկ արդյոք լարվածություն չկա Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի, իր միջև, նա այս մասին նկատեց. «Թե Սեյրան Սարոյանը, թե Մովսիսյանը շատ նորմալ քարոզարշավ են անցկացնում, որևէ ուժ այլ բաներ չեն կիրառում: Ես պաշտոնապես դա հայտարարում եմ, եթե կա մի մարդ, որ կասի` նրանք սխալ բաներ են անում, թող գա, ասի: Նրանք շատ կոռեկտ, շատ հանգիստ քարոզչություն են անցկացնում»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-13T14:33:07+00:00 Մարտի 13 14:33|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Թե Սեյրան Սարոյանը, թե Առաքել Մովսիսյանը նորմալ քարոզարշավ են անում. Հակոբ Հակոբյան-ում
//
//