fbpx
/, Լուրեր, Կարևոր, Հայաստան/ Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել. կմեկնի՞ Ֆրանսիա

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել. կմեկնի՞ Ֆրանսիա

Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին Norlur.am-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա հերքեց մամուլում հայտնված լուրերը, թե հանրապետության նախագահն է ներում շնորհել Վ. Պետրոսյանին: «Ներում շնորհելու համար նախ պիտի նա դիմեր նախագահին, երբևէ նա նման խնդրանքով հանրապետության նախագահին չի դիմել: Նա մի քանի անգամ դիմել է կալանավայրի վարչակազմին և մի քանի անգամ մերժում ստանալուց հետո պայմանական ազատելու, նա բավարարել է Վարդան Պետրոսյանի խնդրանքը 5-6-րդ նիստից հետո: Մի քանի անգամ էլ մերժում է ստացել անկախ հանձնաժողովի կողմից: Ապա միջնորդություն է ներկայացրել դատարան, և դատարանը որոշում է կայացրել նրան վաղաժամ պայմանական ազատելու վերաբերյալ: Այսինքն` բավական բարդ գործընթացներ ենք անցել, և հիմա կա օրինական որոշում ազատ արձակման»,-պարզաբանեց փաստաբանը:

Նա հավելեց, որ այս որոշմամբ արդեն Վարդան Պետրոսյանը կարող է հեռանալ Հայաստանից, գնալ ուրիշ երկիր:
Հարցին, թե զրուցել է արդյոք դերասանի հետ, տեղյակ է` նա մեկնելու է ՀՀ-ից, թե ոչ, Ն. Բաղդասարյանը հիշեցրեց, որ Վարդան Պետրոսյանի ընտանիքը գտնվում է Ֆրանսիայում, և, հավանաբար, նա կցանկանա գնալ Ֆրանսիա ու հանդիպել նրանց:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-13T11:45:08+00:00 Մարտի 13 10:34|Իրավունք, Լուրեր, Կարևոր, Հայաստան|Մեկնաբանությունները կասեցված են Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել. կմեկնի՞ Ֆրանսիա-ում
//
//