/, Կարևոր, Քաղաքականություն/ «Մեր սկզբունքն է՝ ոչ թե տալ նախընտրական խոստումներ, այլ նպաստել ամենակարևոր խնդիրների լուծմանը»

«Մեր սկզբունքն է՝ ոչ թե տալ նախընտրական խոստումներ, այլ նպաստել ամենակարևոր խնդիրների լուծմանը»

Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով Սյունիքի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հերթական հանդիպումը Հարթաշեն բնակավայրում էր: «Մենք հադիպումներ ենք ունենալու բոլոր համայնքներում՝ ոչ միայն մեր ծրագրերն ու նպատակները ներկայացնելու, այլ նաև մարդկանց լսելու, նրանց կողմից ներկայացվող խնդիրներին արձագանքելու համար:

Մենք որդեգրել ենք մի կարևոր սկզբունք, ոչ թե տալ նախընտրական խոստումներ, այլ անմիջապես նպաստել համայնքների համար ամենակարևոր խնդիրների լուծմանը` անկախ ընտրությունների արդյունքներից»,-հանդիպման ժամանակ ասել է Ա. Առուշանյանը: Հարթաշենում, արդեն մի քանի ամիս է, հիմնովին վերանորոգվում է միջոցառումների սրահը` սանհանգույցներ, խոհանոց, ընդհանուր սրահ: Շենքն ամբողջովին նորոգումից հետո` մոտ մեկ ամիս անց, կհանձնվի շահագործման: Անց է կացվում նաև ջրահեռացման նոր համակարգ:


Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-12T23:11:28+00:00 Մարտի 12 23:04|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Մեր սկզբունքն է՝ ոչ թե տալ նախընտրական խոստումներ, այլ նպաստել ամենակարևոր խնդիրների լուծմանը»-ում
//
//