fbpx
/// «Դերժավայի Արկադին» սկսել է «քերել»

«Դերժավայի Արկադին» սկսել է «քերել»

Հայաստանում կրկին ընտրություններ են, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի տնտեսությունը կրկին «առաջընթաց» է ապրելու: Առաջընացն այդ, եթե, իհրակե, կարելի է այդպես անվանել, պայմանավորված է լինելու ոչ թե ասենք երկրում տնտեսական նոր ու մրցունակ ծրագրերի իրականացմամբ կամ այլ գործոններով, այլ այն հանգամանքով, որ ժողովրդին փող է բաժանվելու. ասում են` առաջիկայում իշխանությունները ծրագրում են մոտ 100 մլն դոլար ծախսել այս քաղաքական միջոցառումներն ինչպես հարկն է հորով-մորով անելու համար: Բայց մինչ այդ, ինչպես բոլոր ընտրություններից առաջ կամ դրանցից հետո, Հայաստանում, պարզվում է, թանկացումների շրջան է սկսվել, ու բոլորի կողմից լայնորեն սպառվող մի շարք ապրանատեսակների մասով գնաճ է նկատվել:
Մասնավորապես`խոսքը քաղցրեղենի շուկայի մասին է. թանկացել են հատկապես բոլորի կողմից սիրված «Սնիկերսը», «Մարսն» ու «Թվիքսը», որոնք, ինչպես հայտնի է, Հայաստան է ներկրվում Արկադի Համբարձումյանի կամ, ինչպես ժողվուրդն է նրան շատ հաճախ կոչում, «Դերժավայի Արկադիի» ընկերության` «Դերժավա-Ս»-ի կողմից, ու հիմա դրանք վաճառվում են 220 դրամով այն պարագայում, երբ կարճ ժամանակ առաջ 30 դրամով էժան էին:
Հայաստանում նախընտրական շրջանները մշտապես աչքի են ընկել մեկ յուրատեսակ առանձնահատկությամբ. որպես կանոն հենց այս շրջանում է, որ շուկայում տեղի են ունենում թանկացումներ, որոնք ոչ մի տրամաբանական պատճառաբանությամբ չես կարող հիմնավորել: Այս երևույթը մեզանում մի տեսակ ազգային ավանդույթի պես մի բան է դարձել, որի հեղինակների դերում հանդես են գալիս հայրենի օլիգարխները:
Հիմա հարց է առաջանում`ինչո՞ւ են թանկացել վերաոհիշյալ ապրանքատեսակներն ու արդյոք այս ամենի հիմքում համբարձումյանի քաղաքական նկրտումները չե՞ն, որ ընկած են: Չէ՞ որ, ինչպես մամուլն է պարբերաբար ահազանգում, Համբարձումյանն ամենևին էլ ձեռքերը ծալած չի նստել ու ռեյտինգայինով առաջադրվել է Հայաստանի մարզերից մեկում: Ու հիմա, ասում են, բավական ակտիվորեն փողեր է բաժանում, փողեր խոստանում`պայմանով, որ իրեն չխաբեն, այլ եթե փող են վերցնելու, ազնիվ գտնվեն ու ձայն տան հենց իրեն:
Ճիշտ է` հանուն արդարության պետք է նշենք, որ, օրինակ, Համբարձումյանին պատանող համապատասխան ընկերությունում թանկացումները փորձում են պայմանավորել բացառապես օբյեկտիվ գործոններով, իբր թանկացումները պայմանավորված են կակաոյի համաշխարհային գների բարձրացմամբ եւ ռուսական ռուբլու կուրսի անկայունությամբ,բայց այդ պարագայում էլ հարց է առաջանում` հենց նախընտրական այս շրջանո՞ւմ պետք է այդ գործոններն ի հայտ գային: Մի տեսակ տարօինակ չէ՞…
Իհարկե, թանկացուների համար միշտ էլ ինչ-որ «հիմնավոր» պատճառներ գնվում են, այսպես ասենք, գիտական հիմնավորում տրվում է դրանց, բայց թե ինչու ասենք նույն այդ միջազգային շուկաներում հաճախ նկատվող գնանկումները ոչ մի կերպ չեն ազդում հայաստանյան գների վրա,մնում է մեծ հարցական: Հավանաբար ոմանք չափից դուրս ժլատ են…

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-11T21:55:41+00:00 Մարտի 11 21:55|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են «Դերժավայի Արկադին» սկսել է «քերել»-ում
//
//