fbpx

Չէ, փոխվողը չեն

Պարզվում է` Հայաստանի հանրապետական կուսակցությունը մարտավարությունը չի փոխում, չի էլ փոփոխվում, իսկ ընտրական տեսահոլովակի մեջ ասում են, թե փոխում են աշխարհը: Քարոզարշավին հետևելիս նկատած կլինեք` հիմնականում Հանրապետակնի ու «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավներն են մարդաշատ լինում: Արմավիրի մարզից Norlur.am-ին հայտնեցին, որ օրերս ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ հրահանգված է եղել դահլիճը լցնել, մարդիկ հավաքել:
Ուսուցչուհիներին հրահանգել են աշխատանքից հետո տուն չգնալ, այլ գնալ քարոզարշավի: «Դե, գիտեք, մարդիկ էլ վախենում են, որ աշխատանքը կկորցնեն ու հլու-հնազանդ գնում են, քանակ են ապահովում»,-պատմեց մեր աղբյուրը:

Մարզպետարանի աշխատակիցներն էլ են այդ հրահանգը տվել: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ ապահովել է Էջմիածնի հանդիպման ժամանակ մարդկանց ներկայությունը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-11T15:35:26+00:00 Մարտի 11 15:35|Լուրեր, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Չէ, փոխվողը չեն-ում
//
//