/, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն/ «Հայաստանը հասել է մի սարսափելի հանգրվանի»

«Հայաստանը հասել է մի սարսափելի հանգրվանի»

«Ազատ դեմոկրատներով» առաջադրված պատգամավորի թեկնածու, Միջազգային և անվտանգության հարցերով հայկական կենտրնոի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով` բոլոր ընտրությունների ժամանակ էլ հիասթափություն նկատել են, հիմա էլ նկատում են, որ կա մեծ հիասթափություն: «Ի՞նչին հավատան մարդիկ, երբ քաղաքական գործիչները անընդհատ խոստումներ են տալիս, չեն կատարում, քանի անգամ է ՀՀԿ-ը խոստումներ տվել, ընտրվել ու այդ խոստումները թողել օդում»,-պատասխանելով Norlur.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի քարոզարշավն, ասաց Սաֆարյանը:

Հարցին, թե կկարողանան կոտրել այդ հիասթափությունը, նա պատասխանեց, որ այո, քանի որ իրենց ներկայացրած ծրագիրը կարող է իսկապես փոխել: «Մենք ասում ենք մաքրեն իշխանությունները օտար երկրներից: Պետք է ձևավորվի նոր քաղաքական գիծ»,-նկատեց նա:

«Մենք առաջարկում ենք բուժել հիվանդությունները, իսկ եթե մյուս կուսակցությունները չեն դնում որոշումների կայացման իրավունքը ՀՀ-ին տալու իրավունքի խնդիրը, նշանակում է, որ ոչ մի խնդիր էլ չի լուծվելու:
Երբ որ նայում եմ ծրագրերը, անհամոզիչ են դրանք ինձ համար ևս, Հայաստանը հասել է մի սարսափելի հանգրավի., երբ լրջագույն որոշումներ պիտի ընդունվեն, իսկ դրա համար պետք է ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, առանց այս խնդիրների լուծման ոչ մի այլ խնդիր չի լուծվելու»,-շեշտեց Սաֆարյանը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-11T12:47:54+00:00 Մարտի 11 12:46|Լուրեր, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Հայաստանը հասել է մի սարսափելի հանգրվանի»-ում
//
//