/, Կարևոր, Քաղաքականություն/ Մի՛ արեք…Քեթրինի Միհրանի «հերոսություններից»

Մի՛ արեք…Քեթրինի Միհրանի «հերոսություններից»

Chief Compulsory Enforcement Officer RA Mihran Poghosyan gave a press conference

Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), ով ԴԱՀԿ նախկին պետն էր, ապա այդ պաշտոնը լքեց օֆշորային սկանդալի մեջ լինելու պատճառով, այսօր ակտիվորեն փորձում է իր տեղը գտնել արևի տակ: Ակտիվորեն քարոզարշավի անցկացնում: Ավելին քարոզարշավի մեջ նա ներգրավում է սրբություններ, բեմ է հրավիրում ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինծառայող որդուն կորցրած մորը: Քարոզարշավի ժամանակ շատ մեթոդներ են ընդունելի, սակայն նման բաներ դեռ չէինք հանդիպել…
Norlur.am-ի տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանի ընտրական շտաբը ոչ միայն հրապարակային խոստումներով է հանդես գալիս, այլև տակից էլ է իր սև գործն անում: Մարդկանց խոստանում են աշխատանքով ապահովել: Եթե Գագիկ Ծառուկյանը խոստանում է մեկի գազի հարցը լուծել, Վահրամ Բաղդասարյանի պես ԴԱՀԿ նախկին պետքն էլ է խոստանում աշխատանք տալ ու տալ: Միայն խոստումներով, սակայն, չեն սահմանափակվում. մեր աղբյուրներն ասում են, որ նրա ընտրական շտաբի աշխատակիցները արդեն վաղուց ցուցակագրումներն արել են, անձնագրերի պատճեններն էլ հավաքել են, հիմա ընտրակաշառքն են նախապատրաստում:
Մամուլում ավելի վաղ հրապարակումներ եղան, որ Միհրան Պողոսյանը բջջային հեռախոսներ է «նվիրում», դե նվերն էլ անհատույց չի լինում:
Ցուցակագրոները նաև քաղաքացիներին վախեցնում են, որ եթե իրենց չընտրեն, կբռնվեն, «ստուգելու ձևեր կան», ասում են…
Չմոռանանք, թե այս ինչ գումարների մասին է խոսքը, ավելի ճիշտ, թե որտեղից են կուտակվել Միհրան Պողոսյանի գումարները: Բանանի ոլորտում նրա ունեցած մենաշնորհի մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է անընդհատ բարձրաձայնում:
Մի՛ արեք, քաղաքացիներ, մի՛ արեք…

Chief Compulsory Enforcement Officer RA Mihran Poghosyan gave a press conference

Chief Compulsory Enforcement Officer RA Mihran Poghosyan gave a press conference

Chief Compulsory Enforcement Officer RA Mihran Poghosyan gave a press conference

Chief Compulsory Enforcement Officer RA Mihran Poghosyan gave a press conference

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-10T19:33:35+00:00 Մարտի 10 19:31|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Մի՛ արեք…Քեթրինի Միհրանի «հերոսություններից»-ում
//
//