/, Կարևոր, Քաղաքականություն/ Բա ի՞նչ է, որ վախ չա. իշխանությունից ամեն ինչ սպասում ենք

Բա ի՞նչ է, որ վախ չա. իշխանությունից ամեն ինչ սպասում ենք

«Հարուցվել է քրեական գործ, ԿԸՀ-ը դիմել է, որ հայտնաբերեն ու պատժեն, մենք էլ տեսանյութը հրապարակել ենք»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով Վանաձորում տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ Վանաձորում պատռել էին Էդմոն Մարուքյանի նկարները, որ փակցված էին շտաբների վրա:
Հարցին, թե սա կարելի է ընկալել որպես վախ իշխանության կողմից, Է. Մարուքյանը պատասխանեց.
«Բա ի՞նչ է, որ վախ չէ, իշխանությունից ամեն ինչ սպասում ենք: Այդ նույն շարքի վրա կան Հայ ազգային կոնգրեսի, Հայ յեղափոխական դաշնակցության շտաբները, այսինքն նար պաստառները, բայց մենակ իմ պաստառն են պատռել»:
Շտաբները գտնվում են քաղաքի կենտրոնական հատվածում` Տիգրան Մեծ պողոտայի վրա:
«Կոնկրետ իմն են պատռել, հատուկ փչացրել են, հատուկ սև ներկ են արել ու պաստառների, նկարների վրա խաչեր են արել, գնացել»,-շեշտեց նա:
Պատգամավորն ասաց, որ իրենք ամեն ինչի սպասում են իշխանությունների կողմից ու պատրաստ են:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-10T11:37:28+00:00 Մարտի 10 11:31|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Բա ի՞նչ է, որ վախ չա. իշխանությունից ամեն ինչ սպասում ենք-ում
//
//