fbpx
/// Ես գործի մարդ եմ եւ ոչ լոկ խոսքի… Ավետ Սարգսյան

Ես գործի մարդ եմ եւ ոչ լոկ խոսքի… Ավետ Սարգսյան

Նա, ով չի հավատում առաջընթացին, չի գնահատում լավը, բարին, գեղեցիկը, չի ձգտում հաղթահարել դժվարությունները, ով վստահ չէ իր ուժերին` ցանկացած բնագավառում, չի կարող վստահության արժանանալ. «Սյունյաց երկիր» թերթի հետ զրույցում ասել է թիվ 12 ընտրատարածքից առաջադրված թեկնածու Ավետ Սարգսյանը:
Norlur.am-ը ներկայացնում է Ավետ Սարգսյանի՝ «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցից հատվածներ
-Ես ավելի քան համոզված եմ, որ ընտրվելու դեպքում գործով կապացուցեմ ծրագրածս, կարդարացնեմ խոստումներս, եւ ընտրողը կտեսնի կհասնի նախընտրական խոստումներս կյանքի կոչելու պատասխանատու գործընթացը
-Պետք չէ բորբոքել կրքերը, այլ` օգնել, հուշելով, քննարկելով, աջակցելով, եթե քննադատել, ուրեմն` առողջ քննադատություն, այդ դեպքում իսկապես արժանավորը ձեռքը կառնի ժողովրդի կյանքը կառավարելու այցետոմսը:
-Մեր ժողովուրդը պատվախնդիր է, խելացի, իմաստուն մեր ժողովուրդը քիչ է սխալվում, համոզված եմ` նաեւ այս անգամ:
-Ես արդար ընտրությունների կողմնակից եմ:
-Թող ընտրվի նա, ով արժանի է իր ժողովրդին: Իսկ թե ով է այդ արժանավորը, ցույց կտա ընտրապայքարը:
-Կարծում եմ` որեւէ այլ պարագայում ես չեմ կորցնի դեմքս, կշարունակեմ լինել մարդկային լավագույն հատկանիշներին հասու:
-Ընտրվելու դեպքում ձգտելու եմ մեր տարածաշրջանում անել ամեն ինչ, որ դպրոցական տարիքի երեխաներից մինչեւ խոր ծերություն ապրող հայն ապրի արժանապատիվ կյանքով, դեն նետի պանդուխտի ցուպը, վերջ դնի անհեռանկար դեգերումներին, վառ պահի հայ օջախի ծուխը:
-Այսուհետեւ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է բարձրաձայնվեն ԱԺ-ում եւ իրենց կոնկրետ լուծումը ստանան: Շինարարի իմ հմտություններն ու կարողությունները ներ եմ դնելու` ի նպաստ մեր տարածաշրջանի: Ես խոսքիս տերն եմ: Կառուցապատել եւ շենացնել, օգնել եւ ձեռք մեկնել, սրանք են իմ գերագույն նպատակները:
-Ես գործի մարդ եմ եւ ոչ լոկ խոսքի…

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-10T03:20:19+00:00 Մարտի 10 3:15|Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Ես գործի մարդ եմ եւ ոչ լոկ խոսքի… Ավետ Սարգսյան-ում
//
//