/, Կարևոր, Քաղաքականություն/ Երկիրը կոլապսի առջև է կանգնած…

Երկիրը կոլապսի առջև է կանգնած…

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքով` բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը շատ լավն են, բայց չեն ներկայացնում, թե ինչպես են լուծեու արտագաղթի, բյուջեի հետ կապված խնդիրները: «Ծրագրերում նշված է այն ամենն, ինչ ժողովրդին հետաքրքրում է, ինչի տեսնելու ցանկություն կա, բայց դա չի նշանակում, որ այդ ծրագրերն իրագործելի են կամ իրատեսական»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Norlur.am-ի խնդրանքով անդրադառնալով կուսակցությունների ու դաշինքների ծրագրերին ու քարոզարշավներին` ասաց նա:

Նա նշեց` տեսնում է հանրության կողմից բավական մեծ պասիվություն, ժոովուրդը հոգնած է քարոզարշավներից, քաղաքականությունից: «Դա տխուր իրավիճակ է ստեղծում, բայց կա մի ուրիշ տեսանելի բան, որ որքան կա անտարբերություն, այնքան կա կողմնորոշվածություն:
Ընտրությունները ժողովրդի համար տոնի նման բան են դարձել, որտեղ ակնկալում են ինչ-որ նյութական օգնություն,
ժողովրդին հետաքրքիր է մի բան` ով ինչքան կվճարի»,-ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, թե քաղաքական ուժերի մոտ աշխատում են հին մեթոդները, ոչ մի կրեատիվություն չկա, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի գործունեության: «Չեմ ասում «Ելք» դաշինքի, Նիկոլ Փաշինյանը հենց բավական հետաքրքիր քարոզարշավ է անցկացնում Երևանի շրջանում, որովհետև շատ մարդկային ձևով է տանում քարոզարշավը` մտնելով բակեր, վարսավիրանոցներ, խանութներ, իսկ մարդիկ սիրում են անհատական շփումները, ինչ-որ տեղ, կարծում եմ, կգնահատվի դաշինքի նման մոտեցումն ու քարոզարշավը»:

Լ. Սարգսյանն ընդգծեց. որ Հանրապետական կուսակցության քարոզարշավը նկատելի չէր. «Երեկ հաճելիորեն զարմացա ՀՀԿ-ի քարոզարշավից Արմավիրում:
Իհարկե, ունեին ռեսուրսներն ու կարող էին մարդիկ բերելով դահլիճներ լցնել, ու ճիշտ էին ընտրել, թե ովքեր պիտի ելույթներ ունենային, տպավորիչ էր Կարեն Կարապետյանի ելույթը:
Սակայն գործող իշխանությունը սպառել է իրեն խոստումներ տալու, բայց չկատարելու:
երկիրը կոլապսի առջև է կանգնած, ու ժամանակն է, որ այն, ինչ ասվում է, կյանքի կոչվի»:

Պատգամավորը խոսեց նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքից ու նկատեց, որ այն, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում, ՀԱԿ-ին ձայների կորուստ կբերի:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-09T17:35:32+00:00 Մարտի 9 17:35|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Երկիրը կոլապսի առջև է կանգնած…-ում
//
//