/, Հայաստան, Հասարակություն/ Ավտովթար երկաթգծին

Ավտովթար երկաթգծին

Մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին. տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-09T15:38:32+00:00 Մարտի 9 15:36|Լուրեր, Հայաստան, Հասարակություն|Մեկնաբանությունները կասեցված են Ավտովթար երկաթգծին-ում
//
//