/// «Ելք»-ին շտաբ տրամադրողներին ճնշում են

«Ելք»-ին շտաբ տրամադրողներին ճնշում են

«Քարոզարշավը բավականին լավ է ընթանում, բոլորին փորձում ենք ասել, որ ելք կա, ցույց տալ, որ հիասթափվել պետք չէ»,-Norlur.am-ի հարցին պատասխանելով` ասաց Ելք դաշինքի անդամ, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Դիտարկմանը, թե իրենց հանրահավաքները կարծես թե սակավաթիվ են, նա պատասխանեց. «Մենք խնդիր չենք դնում հանրահավաք կազմակերպելու, բազմամարդության կամ շատության խնդիր չենք դնում, մենք էլ կանենք հանրահավաքներ, այդ ժամանակ կտեսնեք»:

Նա նշեց, որ իրենց քարոզարշավի ժամանակ բրոշյուրներ են բաժանում, ոչ ոքի չեն հրավիրում հրապարակ, որ հետո էլ ասեն՚ ինչու չեն եկել:
Ինչ վերաբերում է նրան, որ իրենց շտաբի վրայից պաստառներ էին ճղել, ապա Արամ Սարգսյանը նկատեց, որ ոչ միայն դա է եղել, այլր այլ ճնշումներ էլ կան: «Այն մարդիկ, ովքեր երևացող տեղերում գրասենյակներ են տրամադրել, նրանց ճնշում են, ու մարդիկ հրաժարավում են, կա նաև լավ բան, որ մարդիկ ուղղակի տալիս են տարածքներ:
21-րդ դարն է, այլ բան չէին կարող մտածել, միայն պաստառներ են պատռում»:

Հենց Սյունիքում, նրա խոսքով, որևէ ճնշում չի եղել:
«Բացառում եմ, որ այդպիսի ճնում էլ լինի»,-շեշտեց Արամ Սարգսյանը:
Խոսելով հարցին, թե հասարակության հիասթափությունը չքանում է, թե ոչ, ինչն իրենց հիմնական խնդիրներից մեկն է` իրենց իսկ բնորոշմամբ` նա ասաց. «Չափող սարք չկա, որ ասեմ՚ չափել ենք, բայց ֆլեշմոբ էինք անում այս հրապարակում, մարդիկ գալիս են զրույցների, կամաց-կամաց ընթացող քարոզարշավն այդ խնդիրը լուծում է»:
Նա ասաց, որ իրենց հիմնական հակառակորդ են համարում նաև գործող իշխանությանը, որ խնդիր է դրել անընդհատ մնալու ու տեսակետ է փորձում մշտապես տարածել, թե ընտրությունների ճակատագիրը որոշված է, սակայն ըստ իրեն նման բան չկա:

Գագիկ Ծառուկյանին ու նրա տված խոստումներին էլ անդրադառնալով` Արամ Սարգսյանն ասաց, որ պատգամավորի գործը կոյուղի վերանորոգելը չէ, և դա ընտրակաշառք է համարվում:
«Մենք կաշառքի դեմ մեր պայքարի մեթոդներն ունենք ու հասարակությանը ներկայացնելու ենք այդ բոլոր մեթոդները»,-եզրափակեց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-09T15:25:26+00:00 Մարտի 9 15:25|Լուրեր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Ելք»-ին շտաբ տրամադրողներին ճնշում են-ում
//
//