/, Կարևոր, Քաղաքականություն/ Ծառուկյանը հաշվի է առել 2015 թվականի դասերը

Ծառուկյանը հաշվի է առել 2015 թվականի դասերը


Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասում է, որ նախընտրական և հետընտրական որոշ ժամանակահատվածում ևս պետք չէ սևեռվել տարբեր անհատների, քաղաքական գործիչների ու ուժերի արած հայտարարությունների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն փաստին, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական պլատֆորմ է հիմնում, ասաց. «Ոչ միայն նման հայտարարություննր են անելու, այլ ավելի օրիգինալ ու էքստանտ, այդ հայտարարություններին մի քիչ ավելի թեթև պիտի վերաբերվենք, նախընտրկան խոստումներն ու հայտարարություննեը շատ հազվադեպ են դառնում իրականություն»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքն ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը կարող են միանալ իրար, ապա քաղաքագետը շեշտեց, որ տեսականորեն դա հնարավոր է: «Բայց չեմ տեսնում, որ նման գործընթացներ կան, Սեյրան Օհանյանի քաղաքական ուժն իշխանական թևի գլխավոր թիրախներից մեկն է, իսկ Ծառուկյանի վերադարձն էլ ռեալ քաղաքականություն, կարծում եմ, Ծառուկյանը հաշվի է առել 2015 թվականի դասերը, չեմ կարծում, որ կտրուկ քայլերի կգնան, քանի որ ներքաղաքական պատկերը կարող է կտուկ փոխվել, ու այն մարդիկ, ովքեր համաձայնություն են տվել նրա վերադարձին, չեմ կարծում, որ կողջունեն: Այդ դեպքում կարող ենք ասել, որ Ծառուկյանը լուրջ մասնակցում է ընտրություններին, այլ ոչ թե մասնակցում` մասնակցության համար»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-09T14:45:46+00:00 Մարտի 9 14:45|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Ծառուկյանը հաշվի է առել 2015 թվականի դասերը-ում
//
//