fbpx
/// Ընտրակաշառք բաժանող ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն առաջնային տեղերում կլինեն

Ընտրակաշառք բաժանող ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն առաջնային տեղերում կլինեն

ՌԱՀԿ փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով` այս ընտրությունների ժամանակ կարևոր հարցը կոալիցիաներին է վերաբերում, թե որ ուժը որի հետ կկազմի: Իսկ ընդհանուր առմամբ այս անգամ էլ նույն կերպ քարոզարշավ է տարվում, ինչպես և 2012 թվականին էր: «Իրար դեմ են պայքարում, բնութագրում են, որ մյուսներն այս չեն, այն են, գումար են վերցնում, որ ՀՀԿ-ի հետ հարաբերությունների մեջ են, և միայն իրենք են, որ ընդդիմադիր են, իսկական են: Սա է բոլոր կուսակցությունների ու դաշինքների հիմնական թեզը»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Մանվել Սարգսյանի` գոյություն չունի ընտրություն, գոյություն չունեն կուսակցություններ, և այդ պատճառով էլ հետաքրքիր չէ նույնիսկ, թե ինչ ծրագրեր են ներկայացրել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը:

Հարցին, թե քարոզարշավն ազդում է ընդհանրապես մարդկանց ընտրության վրա, նա պատասխանեց. «Հանրությունն այնքան պրագմատիկ է դարձել ընտրությունների ժամանակ, որ շատ լավ հասկանում է, թե ով ով է: Այս պայմաններում պիտի տեսնել, թե տարբեր խավեր ինչպես են իրենց պահում, այսինքն` ընտրակաշառք վերցնել, թե ոչ, կան մարդիկ, ովքեր ընդհանրապես կարծում են, որ պետք է բոյկոտել ընտրությունները: Սա է խնդիրը»:

Մանվել Սարգսյանն ասաց նաև, որ սոցիալական հարցումներով էլ ասվում է, որ նրանք, ովքեր ընտրակաշառք են տալիս, այսինքն` Հանրապետական կուսակցությունն ու Ծառուկյան դաշինքը, առաջնային տեղերն են զբաղեցնելու: «Տարիներ շարունակ որ ասում էին, որ կեղծարարությամբ էին զբաղվում հանձնաժողովներում, հիմա դրա մասին էլ շատ քիչ են խոսում, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ հիմնական աշխատանքը տարվում է մինչև քվեարկության օրը, ու իմաստ էլ չկա սպասեպ, թե կեղծարարություն կլինի, թե ոչ:
Հիմնական տարբերությունն այն է, որ այս անգամ ամբողջ հանրությունը հասկանում է, թե ինչ է կատարվում երկրում: Ժամանակ է եղել, երբ մարդիկ հավատում էին, ոգևորվում էին, իսկ հիմա բոլորը փայլուն հասկանում են, թե ինչ է կատարվում երկրում: Կատարվում է այն, ինչ որ կատարվել է այսքան ժամանակ` 25 տարի շարունակ, բաց մինչ այդ չէր գիտակցվում»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-09T14:34:21+00:00 Մարտի 9 14:33|Լուրեր, Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Ընտրակաշառք բաժանող ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն առաջնային տեղերում կլինեն-ում
//
//