/, Լուրեր, Հայաստան, Հասարակություն/ Չեմ սիրում, որ նվիրում են ծաղիկներ, խաղալիքներ և կոնֆենտ. Ջուս

Չեմ սիրում, որ նվիրում են ծաղիկներ, խաղալիքներ և կոնֆենտ. Ջուս

Երգչուհի Ջուսը մարտի 8-ը նշելու է համերգներով, աշխատանքի մեջ:
<<Ես նշելու եմ ելույթներով, մենք միշտ ցանկացած տոնը գործի հետ ենք նշում, դառնում է աշխատանքային տոն, լավ էմոցիաները փոխանցում ենք հանդիսատեսին, իրենք էլ՚ մեզ>>,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա:
Երգչուհին նշեց՚ սիրում է նվերներ ստանալ, սակայն անսպասելի նվերներ, որ իրեն զարմացնեն:
<<Չեմ սիրում, որ նվիրում են ծաղիկներ, խաղալիքներ և կոնֆենտ, քանի որ կոնֆենտը վերջանում է, ծաղիկը թոռոմում է, իսկ խաղալիքը դուրս է եկել մոդայից>>,-նշեց նա:

Հարցին, թե լինում են անսպասելի նվերներ,նա դրական պատասխանեց. <<Իհարկե, լինում են, օրինակ՚ մի անգամ շապիկ են նվիրել, որի վրան գրված էր իմ ֆեյսբուքյան ստատուսներից մեկը, իմ լուսանկարով, շատ հետաքրքիր նվեր էր>>:

Եչգչուհուց նաև հետաքրքրվեցինք, թե իր սիրելիի հետ չի նշելու մարտի 8-ի տոնը:
<<Իհարկե կնշենք, նա ինչպես միշտ լինում է իմ գործերի մեջ, ես գնում եմ համերգների, ինքն էլ է գալիս, լավ էմոցիաներով, համերգով նշում ենք>>,-ասաց Ջուսը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-08T16:25:39+00:00 Մարտի 8 16:22|Lifestyle, Լուրեր, Հայաստան, Հասարակություն|Մեկնաբանությունները կասեցված են Չեմ սիրում, որ նվիրում են ծաղիկներ, խաղալիքներ և կոնֆենտ. Ջուս-ում
//
//