/, Լուրեր, Կարևոր, Շոուբիզնես/ Փորձում եմ այդ օրս մի քիչ եսասիրական առօրյա պլանավորել. Սոֆի Մխեյան

Փորձում եմ այդ օրս մի քիչ եսասիրական առօրյա պլանավորել. Սոֆի Մխեյան

<<Ես ընդհանրապես սիրում եմ բոլոր տոները՝ լինի մարտի 8, ապրիլի 7, թե Սուրբ Սարգիս>>,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Սոֆի Մխեյանըՙ խոսելով մարտի 8-ից:

Ինչ վերաբերում է նվերին, ապա երգչուհին նշեց, որ կարևորն այն չէ, թե կոնկրետ ինչ նվեր ես ստանում, այլ. <<Ճիշտն ասած՝ այն փաստը, որ դիմացինդ ցանկանում է քեզ ինչ որ բան նվիրել, արդեն իսկ հաճելի զգացողություններ է առաջացնում, որը իմ համար ավելի կարևոր է, քան այն, թե ինչ կնվիրի նա: Իսկ կոնկրետ նախընտրած նվերներ չունեմ. ցանկացած նվերի մեջ փորձում եմ գեղեցիկ խորհուրդ գտնել և նվերը դարձնել թանկ>>;
Դիտարկմանը, թե շատերն են ասում՚ սա հայեցի տոն չէ, դրսից է եկել, դուք ինչպես եք դրան վերաբերում, երգչուհին արձագանքեց. <<Սա այն դեպքը չէ, երբ պետք է հայեցի կամ ոչ հայեցի լինելու հարցը պարզաբանենք, բայց եթե չեմ սխալվում, սա միջազգային տոն է>>։
Իսկ թե ինչպես է սովորաբար նշում տոնը, Սոֆի Մխեյանն ասաց. <<Փորձում եմ այդ օրս, ի տարբերություն այլ օրերի, մի քիչ եսասիրական առօրյա պլանավորել>>:

Հարցին, թե ունի այլ սիրելի տոն, նա ասաց. <<Այն օրը, որը ինձ կստիպի ուրախանալ, ժպտալ և հաճելի պահեր ունենալ և, իհարկե, նույնը անել դիմացինիս հանդեպ իմ համար տոն է>>;

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-08T14:27:10+00:00 Մարտի 8 14:24|Lifestyle, Լուրեր, Կարևոր, Շոուբիզնես|Մեկնաբանությունները կասեցված են Փորձում եմ այդ օրս մի քիչ եսասիրական առօրյա պլանավորել. Սոֆի Մխեյան-ում
//
//