fbpx
// Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Հարգելի կանայք, մայրեր, քույրեր շնորահվորում եմ ձեզ հիշարժան ու գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն: Այս օրը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ:
Դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ, ծով համբերությամբ, հոգու ճառագող ջերմությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հենասյունը, ձեզնով է պայմանավորված մեր օջախների կայունությունն ու համերաշխությունը, դուք արժանի եք ամենաբարձր գնահատանքին: Միշտ եղեք գեղեցիկ և հմայիչ: Համոզված եմ, որ դուք այսուհետ էլ ձեր ավանդն ու մասնակցությունն եք ունենալու հայ ընտանիքի կերտման, հայապահպանության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման գործում:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր սահմաններն ամուր պահող բոլոր զինվորների մայրերին, ովքեր սրտի թրթիռով սպասում են իրենց որդիների վերադարձին: Թող մեր գարունները միշտ խաղաղ լինեն, իսկ հայ կնոջ աչքերը մշտապես փայլեն երջանկությունից:
Կրկին շնորհավորելով գեղեցիկ այս տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեք սիրով ու ջերմությամբ:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-08T09:19:49+00:00 Մարտի 8 9:19|Լուրեր|Մեկնաբանությունները կասեցված են Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի շնորհավորական ուղերձը-ում
//
//