fbpx
/, Լուրեր, Կարևոր/ Եթե մերժեն նման առաջարկները, կարող է, չերևան տարբեր հեռուստաընկերությունների եթերներում. Ջուսը՚ Ռեինկարնացիայից

Եթե մերժեն նման առաջարկները, կարող է, չերևան տարբեր հեռուստաընկերությունների եթերներում. Ջուսը՚ Ռեինկարնացիայից

Ռեինկարնացիա խմբի կատարումը ՀՀԿ-ի քարոզարշավին դարձել է քննադատությունների առարկա:
Norlur.am-ի հետ զրույցում երգչուհի Ջուսն, անդրադառնալով հարցին, թե արդյոք արտիստները պետք է մասնակցություն ունենան քարոզարշավին կամ ընդհրանապես քաղաքական երգեր կատարեն, ասաց.
«Եթե ցանկացած արտիստ կապ ունի ինչ-որ քաղաքական գործիչների հետ, ուրեմն, չի կարող չկատարել, չի կարող ասել՚ ոչ, որովհետև նա կարող է կորի ամեն մի բեմից, քանի որ Հայաստանի լավագույն, հայտնի խմբերից մեկն են, կարող ենք ասել, որ նման կերպ առիթ են ունենում երգել այդպիսի քաղաքական գործիչների միջոցառումներին ևս: Եվ քանի որ այդպիսի առաջարկ արվում է, չեն կարող մերժել»:

Նրա խոսքով՚ երգիչները, խմբերը, իհարկե, կարող են մերժել նման առաջարները, սակայն միաժամանակ կարող են փչացնել բոլոր հարաբերություններն ու կարող է՚ չերևան տարբեր հեռուստաընկերությունների եթերներում:

Բացի այդ երգչուհին հիշեցրեց՚ ցանկացած երկրում բոլոր արտիստները կապված են քարոզարշավների հետ՚ լինեն դրանք նախագահական ընտրությունների, թե այլ: «Նույնն էլ Ռուսաստանում էր, որ արտիստները գնում էին քարոզարշավին, Դոնալդ Թրամփի ժամանակ, Օբամայի ժամանակ էլ կային նման դեմքեր, Լեդի Գագան և այլք: Այսինքն՚ ես նորմալ եմ նայում դրան»,-եզրափակեց Ջուսը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-07T18:12:12+00:00 Մարտի 7 18:12|Lifestyle, Լուրեր, Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Եթե մերժեն նման առաջարկները, կարող է, չերևան տարբեր հեռուստաընկերությունների եթերներում. Ջուսը՚ Ռեինկարնացիայից-ում
//
//