«Դարձի» են եկել

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հայրենի քաղաքում՚ Վանաձորում «բարեգործություններ» է սկսել անել: Պատգամավորը ցանկանում է վերընտրվել և առաջադրված է Լոռու մարզում: Հիմնական մրցակիցներն էլ սեփական թիմի անդամներն են՚ Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանը:
Norlur.am-ին հասած տեղեկություններով՚ Վահրամ Բաղդասարյանը սկսել է քաղաքացիներին աշխատանքի տեղավորել, իսկ մյուսներին էլ խոստանում է ընտրություններից հետո աշխատանքով ապահովել, օգտագործում է իր կապերն ու սեփական բիզնեսները:


Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ համատիրություններն էլ են նրա օգտին աշխատում, իրենց մոտ խնդիրներով դիմած քաղաքացիներին հորդորում են Վ. Բաղդասարյանին ընտրել:

Մյուս մարզերում ևս նույն վիճակն է տիրում:
Փաստորեն, տարիներով ժողովրդին մոռացածները «դարձի» են եկել ընտրություններից մեկ ամիս առաջ, ինչես միշտ է լինում…

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-07T16:07:21+00:00 Մարտի 7 16:07|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Դարձի» են եկել-ում
//
//