/// Փաստերը ջրի երես են դուրս գալիս

Փաստերը ջրի երես են դուրս գալիս

Հայաստանում վաղուց մասսայական բնույթ կրող կոռուպցիայի մասին անխտիր բոլորն էլ տեղյակ են: Դրանում համոզվելու համար բավական է ասենք ընդամենը մեկ անգամ գործ ունենալ պետական գերատեսչությունների հետ, որպեսզի միանգամից պարզ դառնա այն իրավիճակը, որում հարկադրված կերպով հայտնվել է շարքային քաղաքացին. այս երկրում, ինչպես ասում են, ամեն բան իր գինն ունի:
Այն, որ մեզանում կոռուպցիոն մեծ ռիսկերի աղբյուր են հանդիսանում հատկապես նախարարություններն ու դրանց առընթեր գործող գերատեսչությունները, նորություն չէ: Դժվար կարելի է գտնել որևիցե նախարարություն, որը զերծ կարող է լինել երկիրը ներսից կրծող ժանտից: Բայց այն, ինչ կատարվում է առանձին վերցրած ոլորտներում, այլ կերպք, քան իսկական խայտառակություն չես կարող որակել. թալանում են շատ կոնկրետ ձևով:
Սխալված չենք լինի, եթ պնդենք, որ կոռուպցիայի չափաբաժինը մեծ է հատկապես ՀՀ աշատանքի ու սոցիալկան հարցերի նախարարությունում ու դրա հետ անմիջականորեն կապ ունեցող գերատեսչություններում:
Հայաստանում, նորություն չէ, հաշմանդամության կարգ ունենալու հետ կապված հարցերը միշտ էլ բուռն առնչություններ են ունեցել կոռուպցիոն երևույթների հետ: Ինչպես ցույց են տալիս որոշ անկախ կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունները, ժամանակի ընթացքում այս դաապարտելի երևույթը, վերանալու փոխարեն, միմիայն ծաղկում է ապրել. Արտեմ Ասատրյանի ղեկավարության շրջանն, ինչպես կարելի է եզրակացնել, միմիայն բացասաբար է անդրադարձել այս ոլորտում կոռուպցիայի վիճակի վրա. ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կոռուպցիայի իսկական որջի է վերածվել ու արդեն շատ վաղուց:
Այսպես` պարզվում է հաշմանդամության կարգ ստանալու համար սոցապ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների անդամները քաղաքացիների համար յուրտեսակ գնացուցակ են սահմանել`250 000 դրամ կարգ ստանալու, կարգը փոխելու համար`ասենք երրորդից չորրորդին անցնելու համար` 30000 դրամ, երկրորդից առաջին դառնալու համար թվերը 50-80 հազար դրամ և այսպես շարունակ: Համապատասխան ուսումնասիրություններ կատարող կազմակերպությունը նման եզրահանգման է եկել` կատարելով մոնիտորինգ 2016թ-ի հունիսից մինչեւ 2017թ-ի հունվար ընկած ժամանակահատվածում`հարցումներ իրականացնելով 4 մարզերի 693 հաշմանդամների շրջանում.այս մասին,ի դեպ,մամուլում գրվել է էլի:
Այն, որ այս թվերն ու փաստերը ոչ մի կերպ չեն կարող կասկածի տակ առնվել, ակնհայտ է. այս մասին գիտեն բոլորը, ու գիտեն հատկապես նրանք, ովքեր այս կամ այն կերպ առչվում են Ասատրյանի նախարարության հետ: Ցավոք, միայն հաշմանդամենրը չեն, որ ենթարկվում են անխնա «քերման»:
Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ բազում նմանատիպ հրապարակումներն ու աղաղակող փաստերի մասին խոսող ուսումնասիրություններն ու բացահայտումները որևիցե կերպ չեն անդրադառնում այս նախարարության գործելաոճի վրա. ոչինչ այս իմաստով տարիների ընթացքում այդպես էլ չի փխվում: Ու սրա պատճառը, թերևս, ոչ միայն Արտեմ Ասատրյան անձի մեջ է թաքնված, այլև համակարգի`ընդհանրապես, քանզի եթե Ասատրյանը դույզն ինչ կասկածեր, որ կարող է պատասխանատվության ենթարկվել իր կողմից թույլ տրվող չարաշահումների ու բացթողումների համար, երբեք նման ծանր բեռի տակ չէր մտնի: Հետևաբար` հարցի լուծումը շատ ավելի խորքային է, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել.համակարգը վաղուց ժանգոտած է…

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-07T15:33:55+00:00 Մարտի 7 15:33|Լուրեր, Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Փաստերը ջրի երես են դուրս գալիս-ում
//
//