/// Բախվել են մեքենաներ. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Բախվել են մեքենաներ. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Մարտի 5-ին, ժամը 17:39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին բախվել են Mercedes C180 34 FT 254 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Մ.) և Toyota Prado մակնիշի 34 QA 772 պետհամարանիշերով  ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes C180 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել  Կ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-06T00:08:31+00:00 Մարտի 6 11:03|Լուրեր, Պատահարներ|Մեկնաբանությունները կասեցված են Բախվել են մեքենաներ. տուժածներից մեկի վիճակը ծանր է-ում
//
//