//, Հասարակություն/ «Մենք երդվյալ անկուսակցականներ ենք»…գրվեց ու ջնջվեց

«Մենք երդվյալ անկուսակցականներ ենք»…գրվեց ու ջնջվեց

«Ռեինկարնացիա» խումբը կատարում է ՀՀԿ-ի քարոզարշավի երգը: Սրա վերաբերյալ սոցիալական ցանցերում դեռ երեկանից քննարկումները չեն դադարում: Ներկայացնում ենք մի քանի տեսակետեր:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջը գրում է. «Մի ադեկվատ մարդ կգտնվի, որ ինձ բացատրի «Ռենկարնացիա» խմբի մեղադրանքներ ներկայացնելու ու ազգի դավաճան հանելու իմաստը՞ Պռոստո հիմնավոր բացատրեք ու համոզեք, որ ես էլ մեղադրեմ։
Էտ, որ մեղադրում եք, կարողա մեղադրանքներ հնչեցողներդ միանալու եք իրա ընտանիքը պահեք, էտ տղերքի երեխեքին կերակրե՞ք… Մարդը փողա աշխատում ու շատ էլ նորմալ ձևով՝ կակիֆ երգով, սիրուն կլիպով, տժժիկ երաժշտությամբ։
Ի՞նչա անում սխաալ։ Հանուն ձեր մի երկու տատուսի փող չաշխտի,թե ինչա իրան «մաքուր» պահի։
Ինչ մի խառնվել եք իրար՞ ես վստահ եմ էտ քննադատողների մեծ մասը վազելով կգնային հենց էտ նույն հանրապետականի համար աշխտեին, եթե իրանց փող տային։)
Սաղ հարցերը թողած ինչի հետևից եք ընկել, հանգիստ թողեք էտ մարդկանց… Ինչ անում են լավ են անում ու ապրելու համար են անում….
Տղերք, հալալա ձեզ, թույն երգա ու թույն կլիպա»:

Ժառանգություն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ՀՀԿ-ի տեսահոլովակի մասին հետևյալ գրառումն է կատարել.  «Ես միշտ ասել եմ, ՀՀԿ-ի ներսում կան բազմաթիվ կարգին մարդիկ ովքեր աշխատում են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ: Ռեինկառնացիայի ընտրությունը չէր կարող պատահական լինել ու սենց ղժժալու հնարավորություն կարար մեզ տար միայն մեր մարդը ՀՀԿ-ում: Կարծում եմ իշխանափոխությունից հետո պետք է նրան գտնել ու պրիզ տալ»:

Իսկ խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել. «Հիշեցնում եմ բոլոր աջ և ձախակողմյան դատարկագլուխներին!!! մենք Եդրդվյալ անկուսակցականներ ենք!!! խնդրում եմ չքաղաքականացնել!!! Музикант No Politika!!!!»:

Ի դեպ, այս պահին Ռոլանդի Ֆեյսբուքյան էջում գրառումը չկա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-06T00:02:41+00:00 Մարտի 6 10:03|Կարևոր, Հասարակություն|Մեկնաբանությունները կասեցված են «Մենք երդվյալ անկուսակցականներ ենք»…գրվեց ու ջնջվեց-ում
//
//