fbpx
/// Նախկին մարզպետի եղբայրը խնդրել է նախագահին, ազատել հանցագործին՝ ընտրություններում իրեն օգնելու համար

Նախկին մարզպետի եղբայրը խնդրել է նախագահին, ազատել հանցագործին՝ ընտրություններում իրեն օգնելու համար

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդները գործի է դրել, որպեսզի եղբայրը` Նաիրի Սահակյանը, դառնա պատգամավոր: Հանդիսանալով մարզում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, Սարգիս Սահակյանը ողջ ռեսուրսը կենտրոնացրել է միայն Նաիրիի հաղթանակի վրա, թեև ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով այլ թեկնածուներ էլ կան առաջադրված: Եղբայրներին թվում է, որ ահաբեկումը իրենց թիվ մեկ զենքն է. բացի այն, որ Սարգիս Սահակյանը սպառնում է գյուղապետերին՝ իր՝ կրկին մարզպետ դառնալու հեռանկարով, հայտարարում է, որ այդ հարցը արդեն համաձայնեցված է երկրի ղեկավարի հետ ու ընտրություններից հետո նա վերադառնալու է իր պաշտոնին: ՀՀ նախագահի անուն տալը եղբայրների համար դարձել է սովորական: Norlur.am-ին հայտնի է դարձել, որ Նաիրի Սահակյանն էլ այստեղ-այնտեղ հայտարարում է, որ առաջիկայում կալանավայրից դուրս կբերի մարզում հայտնի ոմն Վահրամին, որը դատապարտված է 8 տարվա ազատազրկման: Նաիրի Սահակյանը շատ ինքնավստահ հայտարարում է, որ անձամբ է զրուցել Սերժ Սարգսյանի հետ, խնդրել  ազատել Վահրամին «իր երաշխավորությամբ» և նախագահը համաձայնել է: Առաջիկա օրերին, իբրև թե, Վահրամը ազատ կարձակվի: Այս քայլով Սահակյան եղբայրները, ըստ ամենայնի, ուզում են ահաբեկման գործընթացը էլ ավելի համոզիչ դարձնելով` հասկացնելով, որ, նախ, Սերժ Սարգսյանի մոտ ոչ միայն ազատ ելումուտ ունեն, այլև կարողանում են նման խնդրանքներ հնչեցնել ու դրական պատասխան ստանալ: Իսկ բացի այդ, մարզի քրեական հեղինակություններին են ուզում իրենց կողմը քաշել, որպեսզի նրանց ռեսուրսը օգնի հաղթել առաջիկա բավականին բարդ ընտրություններում: Միայն մնում է հիշեցնենք, որ նախքան առաջադրվելը ՀՀԿ-ից, Սահակյան եղբայրները, նեղացած լինելոով հայրենի կուսակցությունից, հանդիպել էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, որպեսզի հենց նրա հետ մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Սակայն ըստ շրջանառվող լուրերի` այս մասին տեղեկացել է Սերժ Սարգսյանը և եղբայրները «խելքները գլուխն են հավաքել» ու դարձի եկել:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-05T13:23:52+00:00 Մարտի 5 13:23|Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Նախկին մարզպետի եղբայրը խնդրել է նախագահին, ազատել հանցագործին՝ ընտրություններում իրեն օգնելու համար-ում
//
//