/, Լուրեր, Կարևոր, Հայաստան/ Հաց բերողի առողջական վիճակը սրվել է

Հաց բերողի առողջական վիճակը սրվել է

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը սրվել է: Ինչպես Norlur.am-ին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը, նրա վիճակն ավելի է վատացել ու արյունահոսություն է սկսվել: «Հատկապես այտուցվել է նրա ձախ ոտքի ծունկը, և նա ունեցել է արյունահոսություն»,-հայտնեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ արյունսահոսությունն անընդհատ է լինում, գրեթե չի դադարում: «Այս ամենը դիտարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը և գլխավոր թերապևտն ու բժիշկը: Այնուհետև կազմել են արձանագրություն, որը տրամադրել են Ա.Սարգսյանին ստորագրության, սակայն վերջինս հրաժարվել է: Ա.Սարգսյանին պարզաբանել են, որ արձանագրությունն այն մասին է, որ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից»,-տեղեկացրեց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-04T12:53:31+00:00 Մարտի 4 10:46|Իրավունք, Լուրեր, Կարևոր, Հայաստան|Մեկնաբանությունները կասեցված են Հաց բերողի առողջական վիճակը սրվել է-ում
//
//