fbpx
/// Խաղի կանո՞ններն են փոխվել, թե՞…հարկայինն ակտիվացել է

Խաղի կանո՞ններն են փոխվել, թե՞…հարկայինն ակտիվացել է

Հարկային մարմնի աշխատակիցներն ակտիվ ստուգումներ են սկսել Վանաձորում: Norlur.am-ի տեղեկություններով՝ արդեն մեկ ամիս է՝ նրանք ակտիվորեն անցնում են այս ձեռնարկությունից այն մյուսը, հետո խանութներ, վաճառքի ու սպասարկման այլ կետեր:

Իսկ մարզերում էլ, նույնիսկ մայրաքաղաքում էլ, հայտնի է, չգրանցված, այսինքն՝ ոչ օրինական աշխատողները շատ են, դե հարկ է, տուրք է և այլն: Եվ այս պատճառով էլ ձեռներեցները խառնշփոթի մեջ են գտնվում: Չգիտեն՝ աշխատանքի չկանչեն իրենց աշխատակիցներին, թե ուղղակի, ի վերջո, որոշեն օրենքով շարժվել ու գրանցել իրենց աշխատողներին, այսինքն՝ օրինական դաշտ մտնեն:

Մեր տեղեկություններով՝ որոշները գնում են այդ քայլին, սակայն ասում են, որ ժամանակավոր են սա անում, հարկայինը կհեռանա, իրենք էլ կմոռանան:

Հարց է առաջանում՝ ՊԵԿ նոր նաշագահ Վարդան Հարությունյանն իսպաես խաղի կանոնները փոխում է՝ ի օգուտ իրեն, թե սա էլ ձևական բնույթ է կրում. միգուցե բյուջեն է պակասել:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-04T12:39:26+00:00 Մարտի 4 12:39|Լուրեր, Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Խաղի կանո՞ններն են փոխվել, թե՞…հարկայինն ակտիվացել է-ում
//
//