/, Կարևոր, Քաղաքականություն/ «Կոնգրեսի շանսն այս կարգախոսն է, որ փորձում են վաճառել Սերժ Սարգսյանի վրա»

«Կոնգրեսի շանսն այս կարգախոսն է, որ փորձում են վաճառել Սերժ Սարգսյանի վրա»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Norlur.am-ի հետ զրույցում գնահատելով ՀԱԿ-ի՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հնարավորություններն այս ընտրություններում՝ հաշվի առնելով նրանց ընտրած մոտեցումը, նախ հիշեցրեց՝ այդ ուժը 2007 թվականից մինչև 2012 թվականըն եղել է իրենց գործընկերը: «Սակայն Ղարաբաղի հարցում այն մոտեցումները, ձրակերպումները, որ նույնիսկ առողջ դատողությամբ ընկալելի են, բայց դա այն դեպքում, երբ քո դիմացը ռացիոնալ մտածող երկիր է ու ղեկավար ունի, որ հասկանա, փոխզիջումով գնա խաղաղության:

Իսկ մենք ունենք թշնամի, ով չի բավարարվում Ղարաբաղով կամ հարակից տարածքներով, Երևանի խանություն է ուզում: Դրանց հետ նման կարգախոսով հանդես գալը առնվազն անմեղսունակություն է»,-նկատեց նա:

Հիշեցնենք` Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կարգախոսն է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»:

«Նրանց շանսն այս կարգախոսն է, որ փորձում են վաճառել Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի  բարեհոգություն անի ու գրանցի նրանց 7 տոկոսի շեմում»,-շեշտեց Պ. Մակեյանը: Ըստ նրա՝ իրականում այս դաշինքը 2 տոկոսի վարկանիշ էլ չունի ժողովորիդ մեջ:

«Որովհետև այն ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2012 թվական, շանս ունեին ու այն ժամանակ, որ իշխանությունը չգրավեցին, ժողովրդին հիասթափեցրին: Ի՞նչի համար պիտի նրենց ձայն տան»,-եզրափակեց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-04T12:25:10+00:00 Մարտի 4 12:25|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «Կոնգրեսի շանսն այս կարգախոսն է, որ փորձում են վաճառել Սերժ Սարգսյանի վրա»-ում
//
//