/, Կարևոր, Քաղաքականություն/ Զարմանում եմ Զարուհու վարքագծի վրա. «Ժառանգության» անդամ

Զարմանում եմ Զարուհու վարքագծի վրա. «Ժառանգության» անդամ

«Ժառանգություն» կուսակցության անդամ ու ՕՐՕ դաշինքով ընտրություններին մասնակից Ռշտուն Մարտիրոսյանը չի կարծում, որ հանրությունը չի վստահի «Ժառանգությանն» այն բանից հետո, երբ կուսակցության կարկառուն ներկայացուցիչները՝ Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, լքեցին այն:

«Այն, ինչի հիմա հայտարարում է Զարուհին ու ինչ հայտարարում էր կուսակցությունը լքելիս, որևէ աղերս չունի «Ժառանգության» այսօրվա, երեկվա իրադարձությունների հետ, զարմանում եմ այդ մարդկանց, հատկապես Զարուհու վարքագծի վրա, ով քաղաքական դաշտ է մտել «Ժառանգության» շարքային անդամի քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-03T15:32:22+00:00 Մարտի 3 15:32|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Զարմանում եմ Զարուհու վարքագծի վրա. «Ժառանգության» անդամ-ում
//
//