/, Հայաստան, Քաղաքականություն/ «ՀՀԿ-ի հետ գլադիատորական կռիվ է գնալու»

«ՀՀԿ-ի հետ գլադիատորական կռիվ է գնալու»

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նույն ընտրազանգվածի վրա են հիմնված. այս տեսակետին է «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Գևորգ Գորգիսյանը: Այսօր «Բլից ինֆո» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ ռեյտինգային համակարգը դարձել է մի արատավոր համակարգ:

Նրա հետ համակարծիք է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Ռշտուն Մարտիրոսյանը, ով նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ է: Նա նշեց, որ ՀՀԿ-ն օրենքը խախտելով արդեն սկսել է ընտրաշավը, մեծ պաստառներ են փակցրել, որտեղ շատ փոքր է երևում կուսակցության լոգոն:

Նա ռեյտինգային ցուցակով առաջադրված է թիվ 2 ընտրատարածքում, որտեղ առաջադրված են նաև ՀՀԿ-ից Արտակ Սարգսյանը (Սաս-ի Արտակ), Արման Սահակյանը: «Ես որևէ ձևով չեմ պայքարելու Սաս-ի Արտակի կամ այն մյուսի դեմ, բայց հույս ունեմ, որ թիվ 2 ընտրատարածքում կան մարդիկ, ում կարելի է գաղափար հասցնել, այն մարդիկ, ովքեր փողը վեցնելու են ու վարչական լծակների տակ գնան, ինչ-որ մեկին ընտրեն, 15-20 տոկոսն են:

Հարցին, թե միմյանց համարում են մրցակիցներ, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Բոլորին համարում ենք մրցակից, նաև մեր թիմից առաջադրված անդամներն են մրցակից, մի թեթև առավելություն ունի այս համակարգը, որ մարդն իր աշխատանքի շնորհիվ քվեներ ստանալ կարող է՝ օր ու գիշեր քրտնաջան աշխատելով»:

Ռշտուն Մարտիրոսյանը շեշտեց, որ այսօրվա իշխանության հետ գլադիատորական կռիվ է  գնալու, իսկ «Ելք» դաշինքի հետ իրենք մրցում ենք՝ ներկայացնելով մեր գաղափարներն ընտրողին:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-03T15:28:24+00:00 Մարտի 3 15:28|Լուրեր, Հայաստան, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են «ՀՀԿ-ի հետ գլադիատորական կռիվ է գնալու»-ում
//
//