fbpx
/, Կարևոր, Քաղաքականություն/ Զարուհի Փոստանջյանն այլ պլան ունի

Զարուհի Փոստանջյանն այլ պլան ունի

Norlur.am-ի տեղեկություններով՝  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շուտով ձեռնամուխ կլինի սեփական կուսակցության բացմանը: Ինչպես հայտնի է, նա լքեց սիրելի «Ժառանգություն» կուսակցությունը, երբ վերջինս որոշեց, որ ընտրություններին մասնակցելու է ոչ թե միայնալ, այլ ոչ ավել, ոչ պակաս Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ նույն դաշինքով: Այս փաստը դուր չեկավ Փոստանջյանին: Օրերս էլ նա լքեց նաև «Ժառանգություն» խմբակցությունը, որտեղ ըստ էության, ոչ ոք այլևս չի մնացել. Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումյանն ու Թևան Պողոսյանը երբեք էլ ժառանգականներ չեն եղել, իսկ Ռուբիկ Հակոբյանն էլ ավեի վաղ է լքել «Ժառանգությունը»:

Եվ ըստ լուրերի՝ Զարուհի Փոստանջյանը կամուկացի մեջ է, թե ինչպես պիտի լուծի կուսակցության կայացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խնդիրները և տնտղում է մի շարք տարբերակներ: Ամենայն հավանականությամբ նրա սիրելի «Սասնա ծռերի» աջակիցներն էլ կընդգրկվեն կուսակցությունում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-03T10:36:05+00:00 Մարտի 3 10:36|Լուրեր, Կարևոր, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Զարուհի Փոստանջյանն այլ պլան ունի-ում
//
//