fbpx
/// Քաղաքական պատերազմը սկսված է. իսկ ո՞վ է մեղավորը

Քաղաքական պատերազմը սկսված է. իսկ ո՞վ է մեղավորը

Այն, որ ռեյտինգային ընտրակարգը կամ ինչպես Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է հորդորում կոչել՝  կուսակցությունների տարածքային ցուցակների կարգով ընտրությունն, իրեն չի արդարացրել է, փաստ է: Դրա լավագույն ապացույցը վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն են: Ինչպես պատգամավորներից մեկն էր նկատել, այս օրերի լրահոսին հետևելիս տպավորություն ես ստանում, թե ֆրոնտից եկող լուրերն ես ընթերցում կամ դիտում:

Մի օր Մասիսում են թեկնածուների շտաբների աշխատակիցներն իրար ծեծում, հաջորդ օրը ՀՀԿ-ից առաջադրված Բազմասեր Առաքելյանի ու տուժած «Դաշնակցությանի» մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռուքի մասին են լուրերը տարածվում, 3-րդ օրն էլ ԲՀԿ-ականներից մեկն է դանակահարվում: Ու, բոլորը հայտարարում են, թե սրանք քաղաքական ենթատեքստ չունեն: Միայն տուժող կողմերից են հայտարարում, որ քաղաքական ենթատեքստ կա: Ինչպես Նաիրա Զոհրաբյանը կասեր, ռենտինգային ընտրակարգը դարձել է գլադիատորական մարտեր:

Եվ այս ամենը դեռ ընտրություններից մեկ ամիս առաջ, դեռ քարոզարշավը չմեկնարկած: Չենք էլ ուզում պատկերացնել, թե ինչպիսի միջադեպեր են գրանցվելու հաջորդ օրերին, մինչև ապրիլի 2-ը: Կարծես թե ներքաղաքական պատերազմ է սկսվել, ոչ թե բանավեճ, ինչպես քաղաքակիրթ երկրներում է լինում, այլ բառիս բուն իմաստով պատերազմ:

Իսկ ո՞վ է մեղավորը: Մեղավորն այս համակարգաստեղծ քաղաքական ուժերն են՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը, թե այլընտրանքային ուժերը: Չմոռանանք՝ Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց կոնսենսուսով: Լևոն Զուրաբյանն էլ հիանում էր իրենց կողմից գրանցված արդյունքով ու ասում, թե պատմական պայմանագիր է ստորագրվել: ՀՀԿ-ից էին նման կերպ նաև խոսում: Դե ժողովուրդ ջան, արի ու ուրախացի՝ ընդդիմությունն ու իշխանությունն իրար խելք խելքի են տվել, մտածել մի գլուխը լավ է, բայց 2-ն՝ ավելի լավ, ու ընդունել մի «հիանալի» օրենսգիրք:

Ժողովուրդն էլ մարզերում նստած սպասում է, թե ով է դուռը թակելու, ինչքան գումար են առաջարկելու, որ ըստ այդմ էլ որոշեն՝ ում են տալու կամ «վաճառելու» իրենց ձայնը: Չնայած քաղաքական գործիչներից ոմանք ասում են՝ գումար վերցրեք, բայց ընտրեք նրան, ում ուզում եք, բայց հայտնի է, այս տարբերակը չի աշխատում:

Ստացվում է՝ ոչ ոք չի տիրապետում իրավիճակին, և ինչքան էլ կուսակցականները խոստանում են միմյանց դեմ դավեր չհյուսեր, բայց չի ստացվում, ու ոչ միայն իրար են թշնամի դառնում, այլ ժողովրդին են իրենց կեղտոտ խաղերի մեջ խառնում: Ճիշտ էր ասում ՀՀԿ-ականներից մեկը, որ այս համակարգը նաև միմյանց դեմ է հանում ժողովրդին. արդեն խնամիներն են իրար դեմ դուրս գալիս:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-02T22:00:47+00:00 Մարտի 2 22:00|Լուրեր, Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Քաղաքական պատերազմը սկսված է. իսկ ո՞վ է մեղավորը-ում
//
//