fbpx
/// Ո՞նց կարող եմ. Համլետ Հարությունյանը՝ ՀՀԿ-ն լքելու հնարավորությունից

Ո՞նց կարող եմ. Համլետ Հարությունյանը՝ ՀՀԿ-ն լքելու հնարավորությունից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը (Բառադի Համո) չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Norlur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դա եղել է կուսակցության որոշումը: «Գիտեք՝ ոնց է, ես չեմ որոշողը: Դա կուսակցությունն է որոշում, կուսակցության ղեկավարությունն է որոշում: Ըստ երևույթին, նրանք չունեն իմ ծառայությունների կարիքը»,-ասաց նա:

Պատգամավորը չգիտի՝ կլինի ՀՀԿ-ի ավագների խորհրդում, թե ոչ, քանի որ դա էլ կուսակցությունն է որոշում: Հարցին, թե կմնա քաղաքականության մեջ, նա պատասխանեց. «Դա արդեն չեմ կարող ասել, բայց կմնամ Հանրապետական կուսակցության անդամ»:

Իսկ հարցին՝ այսինքն՝ նեղացած չէ ՀՀԿ-ից, նա պատասխանեց. «Ո՞նց կարող եմ, կուսակցությունը որևէ մեկ անձի սեփականությունը չէ, իմ ամբողջ կենսագրությունը լրիվ հարիր է, որ ես մնամ ՀՀԿ-ի մեջ, չնայած ինչպես շատ դեպքերում է եղել, ես համաձայն չեմ եղել որոշ սկզբունքների հետ, հատկապես այն մարդկանց առկայությունը, ովքեր որևէ կապ չունեն Հանրապետական կուսակցության հետ:

Ես իմ անհամաձայնությունը տարբեր ժամանակներում արտահայտել եմ: Բայց ես կմնամ ՀՀԿ-ի մեջ, որովհետև այս կուսակցության գաղափարախոսությունն ինձ հոգեհարազատ է, որևէ մեկի մտքով թող չանցնի, որ ցուցակում չլինելուց կարող եմ դավաճանել իմ գաղափարները»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-02T14:20:39+00:00 Մարտի 2 14:20|Լուրեր, Կարևոր|0 Comments
//
//