// Հարկային արտոնությունների նպատակը ոչ թե սիրաշահելն է, այլ գործատու դարձնելը

Հարկային արտոնությունների նպատակը ոչ թե սիրաշահելն է, այլ գործատու դարձնելը

վախթանգ միրումյանՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ հունվարի 1-ից անհատ ձեռներեցին տրվող հարկային արտանությունների արդյունքը դեռևս պարզ չէ, այսինքն՝ հստակ չէ, թե քանի հոգի է այս ըթացքում սկսել այս գործունեությամբ զբաղվել, սակայն մի բան հստակ է.

«Արձագանք կա այն առումով, որ ունենք արդեն մեր տեղեկատվական բազայում հաշվառված ինքնազբաղվածներ, որոնք որ արտոնագիրն ստացել են առանց արտոնագրային վճարի և իրականացնում են համապատասխան գործունեությունը»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Վախթանգ Միրումյանը:

Հարցին, թե կան էլի խմբեր, ում արտոնություններ են տրվելու, նա պատասխանեց, թե նման նախաձեռնություն այս պահին չունեն:

Հիշեցնենք՝ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից:  Ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն,  մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն:

Ինչ վերաբերում է ընդդիմության պեսիմիստական մոտեցմանը, թե առաջիկայում ընտրություններ են, ու արտոնություններ են տալիս միայն ժամանակավոր, ապա Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ  դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին է սա նախաձեռնվել, ու որոշվել է, որ այդ անձանց հնարավորություն ընձեռնվի, որ ինքնազբաղված անձանից վերածվեն գործատուների: «Մեր նպատակն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն տան, որ նրանք էլ զբաղվեն գործարարությամբ: Ե՛վ պետությանը, և՛ ինքնազբաղվածին ձեռք է տալիս այդ կարգավիճակից վերածվել գործատուի կարգավիճակի: Երբ արդեն կվերածվի գործատուի կարգավիճակի, ինքն արդեն, բնականաբար, օրենքով սահմանված հարկերը կվճարի»,-եզրափակեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-01T14:39:46+00:00 Մարտի 2 10:39|Լուրեր|Մեկնաբանությունները կասեցված են Հարկային արտոնությունների նպատակը ոչ թե սիրաշահելն է, այլ գործատու դարձնելը-ում
//
//