Կիտրոնով թխվածք․ պատրաստման եղանակը

//Կիտրոնով թխվածք․ պատրաստման եղանակը

Կիտրոնով թխվածք․ պատրաստման եղանակը

12310722_829629183832556_4406659093222683516_n

Բաղադրությունը՝

• Թթվասեր — 250 գր
• Կարագ — 110 գր
• Սոդա — 1/2 թեյի գդալ.
• Ալյուր— 2 բաժակ
• Կիտրոն — 2 հատ
• Շաքարավազ — 1 բաժակ
• Ձվի դեղնուց — 1 հատ
• Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը՝

  1. Թթվասերը խառնել սոդայի հետ։ Ավելացնել հալած կարագը և լավ խառնել։
  2. Աստիճանաբար ավելացնել ալյուրը, ստանալ խմոր, որը չկպչի ձեռքերին։ Բաժանել խմորը 2 մասի։
  3. Կիտրոնը բաժանել մասերի և հարել բլենդերով (կեղևով)։ Հարած կիտրոնին ավելացնել 1 բաժակ շաքարավազ։
  4. Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Խմորի մի մասը տարածել տապակի մեջ, վրան տարածել կիտրոնի խյուսը։
  5. Խմորի մյուս մասը բացել և տեղադրել միջուկի վրա։ Վրան քսել ձվի դեղնուցը, պատառաքաղով վրան նախշեր անել, տեղադրել ջեռոց և եփել 30 րոպե։
  6. Երբ թխվածքը սառի, վրան ավելացնել շաքարի փոշի։

By | 2016-01-28T21:38:12+00:00 Հունվարի 28th, 2016|Lifestyle|Մեկնաբանությունները կասեցված են Կիտրոնով թխվածք․ պատրաստման եղանակը-ում

About the Author: