Արցախը մեր երկրորդ տաճարն էր, գոյությունը պահպանելու մեր երկրորդ շանսը․ Արթուր Դանիելյան

Արցախը մեր երկրորդ տաճարն էր, գոյությունը պահպանելու մեր երկրորդ շանսը․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․

«Հայ-ռուսական հարաբերությունները էնքան շատ ու էնքան տարօրինակ զուգահեռներ ունեն Իսրայելա-պարսկական հարաբերությունների հետ…
Երբ նախագծվում էր Ադրբեջանից դեպի Եվրոպա գնացող գազամուղը, դրա նախնական անվանումը Նաբուկո էր: Նաբուկկոն Բաբելոնի Նաբուգոդոնասոր երկրորդի իտալական անունն է, որը հայտնի է դարձել Ջուզեպպե Վերդիի համանուն օպերայի շնորհիվ (Վերդին սիրում էր պատմական էքսկուրսներ, նա Տիգրան Մեծին առնչվող 17 առանձին գործեր ունի): Վերդիի օպերայում Նաբուկկոն գրավում է Հուդեան, գերի վերցնում ողջ հրեական էլիտան և տանում Բաբելոն, սակայն տարիներ անց ապաշխարում է, ընդունում հրեաների աստծուն և կրոնափոխվում՝ դառնալով այդ ժողովրդի ազատության խորհրդանիշը: Բայց իրականության հետ սա որևէ կապ չունի:

Իրականում Նաբուկկոն երբեք չի ապաշխարել, իսկ հրեաներին ազատագրել է պարսից թագավոր Կյուրոսը, երբ գրավել է Բաբելոնը: Գրավելով Բաբելոնը՝ նա ազատություն է շնորհել այնտեղ գերեվարված բոլոր ժողովուրդներին և իր՝ մարդու անքակտելի իրավունքներն արձանագրող գաղափարախոսության շրջանակներում բոլոր ազգերին հավասար իրավունքներ է շնորհում՝ անկախ նրանց էթնիկ ու կրոնական ծագման: Ավելին, նա խոստանում է պաշտպանել բոլոր ազգերին և կրոնական հոսքերին և այդ խոստման համատեքստում երդվում է, որ կֆինանսավորի հրեաների տաճարի վերակառուցումը: Տաճար, որը քանդել էր հենց Նաբուկկոն:

Խոստացածին պես՝ սկզբից Կյուրոսը, իսկ հետո Դարեհը ֆինասավորում են հրեաների տաճարի կառուցումը Երուսաղեմում: Պարսիկները փաստացի տեր են կանգնում այդ ցեղի նորաստեղծ պետականությանը՝ աստիճանաբար դարձնելով Հուդեան անկախ պետություն, որն ուներ սեփական իշխանություն:
Պարսիկների հիմնական մրցակից հույները, որ մեղմ ասած երբեք հրապուրված չեն եղել մարդու իրավունքներով, իսկ դեմոկրատիան շատ յուրովի էին պատկերացնում, հետագայում գրավում են Հուդեան: Հույներին հետո փոխարինում են Հռոմեացիք: Այս ամենը տեղի է ունենում հրեաների գործուն աջակցության շնորհիվ: Դրա ամենավառ խորհդրանիշը ավետարանից հայտնի Հերովդեսն էր, որին իշանության էին բերել Հռոմեացիք և պահում էին որպես օկուպացիոն վարչակազմի տեղական ղեկավար:

Հերովդեսը գալիս է իշխանության բառացիորեն հռոմեական սվինների վրա, երբ ներքին խժդժություն առաջացնելով, գահնկեց է անում պարթևների աջակցությունը վայելող Անտիգոնոսին: Սրանից 40 տարի անց պարթևները մոգ են ուղարկում Երուսաղեմ, ով հայտնում է, որ Բեթղեհեմում նոր արաքա է ծնվել: Հերովդեսն այս լուրն իմաալով՝ հրամայում է սպանել Բեթղեհեմի երկու տարին չբոլորած բոլոր մանուկներին:

Ինչպես ցույց տվեց պատմությունը, այդ մանկասպանությունը Հերովդեսին չօգնեց: Չօգնեց նաև այդ մանուկին՝ Հիսուսին ծնվելուց 33 տարի անց խաչելը: Հիսուսին խաչելուց 30 տարի անց հրեաները սպանում են իր եղբորը՝ Հակոբին: Սրա արդյունքում քաղաքացիական պատերազմ է սկսվում որի արդյունքում տաճարը նորից քանդվում է, իսկ այդ ցեղը նորից աքսորվում հենց այն հռոմեացիքի կողմից, ովքեր «լվացվեցին» Հիսուսին դատելիս:

Հուդեան սեփական փողերով ստեղծելուց 500 տարի անց պարսիկները, այս անգամ միջնորդավորված, քանդում են, իրենց իսկ ստեղծած և հրեաներին նվիրած, երկիրը: Իսկ հրեաները մինչև հիմա ատում են իրենց ազատություն և պետություն նվիրած պարսիկներին, փառաբանում են իրենց գերեվարած Նաբուկկոյին ու ամեն աստծո օր իրենց աղոթքներում անիծում «նազարեթից եկած կախարդին» և իր բոլոր հետևորդներին՝ քրիստոնյաներին:
Իմիջիայլոց, պարսիկների սարքած Երկորդ տաճարի առաջին քրմապետի անունը նույնպես Հիսուս էր (եբրայերեն Եշուա):

Հ.Գ. Արցախը մեր երկրորդ տաճարն էր, գոյությունը պահպանելու մեր երկրորդ շանսը…»։

Աղբյուր՝ 24News.am