ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Իրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքը․ Խամենեի

Իրան15:54 | նոյեմբերի 4, 2026ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Իրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքը․ Խամենեի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքը Թեհրանի նկատմամբ։ Նա նախազգուշացրել է, որ ամերիկյան նոր ագրեսիայի դեպքում Իրանի պատասխանը շատ ավելի լայնածավալ կլինի։
Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ Խամենեին նշել է, որ խորապես սխալվում են բոլոր նրանք, ովքեր ակնկալում են, թե կուսակցական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքում ԱՄՆ քաղաքականությունը կփոխվի, կամ կարծում են, թե զիջումների միջոցով հնարավոր է ստիպել Վաշինգտոնին հրաժարվել իր թշնամական ուղեգծից։
Նա նաև հայտարարել է, որ Պարսից ծոցում, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները փշրեցին ԱՄՆ-ի անպարտելիության առասպելը և ի ցույց դրեցին այն կառավարությունների թուլությունը, որոնք ապավինում են օտարերկրյա տերություններին, այլ ոչ թե սեփական ժողովրդին։
Հասանելի է
Տեղադրություն
Անձ
Թեմա
ՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ
Աղբյուրը՝ NEWS.am
