ԱՄՆ-ն ավելի քան 12 մլրդ դոլար է ստացել Վենեսուելայի բնական պաշարների արտահանումից․ NYT

ԱՄՆ-ն ավելի քան 12 մլրդ դոլար է ստացել Վենեսուելայի բնական պաշարների արտահանումից․ NYT

Տնտեսություն12:44 | նոյեմբերի 11, 2026ԱՄՆ-ն ավելի քան 12 մլրդ դոլար է ստացել Վենեսուելայի բնական պաշարների արտահանումից․ NYT
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ-ն ավելի քան 12 մլրդ դոլար է ստացել Վենեսուելայի բնական պաշարների արտահանումից․ NYT<!—>

]—>

2026 թվականի առաջին ինը ամիսներին Վենեսուելայի բնական պաշարների արտահանումից 12,26 մլրդ դոլար է մուտքագրվել ԱՄՆ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հաշվին։ Այդ միջոցների մեծ մասը մուտքագրումից կարճ ժամանակ անց վերադարձվել է Վենեսուելա։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը։

«Գաղտնի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունն այս տարվա առաջին ինը ամիսներին Վենեսուելայի բնական պաշարների արտահանումից ավելի քան 12 մլրդ դոլարի եկամուտ է ստացել», — ասվում է հրապարակման մեջ։

Ըստ հրապարակման՝ 11,7 մլրդ դոլարն ուղղվել է Վենեսուելայի ազգային արժույթի՝ բոլիվարի աջակցմանը։ Եվս շուրջ 130 մլն դոլարն ուղղվել է երկրի կառավարության արտաքին պարտավորությունների մարմանը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ հաշվին մնացել էր մոտ 170 մլն դոլար։

Մուտքերի հիմնական մասն ապահովել է նավթի վաճառքը։ Միջոցների ամենամեծ աղբյուրները եղել են հումքային ապրանքների առևտրով զբաղվող Trafigura և Vitol ընկերությունները։ Սեպտեմբերի վերջին նրանց բաժին էր ընկնում հաշվին կատարված բոլոր մուտքերի 61%-ը։ Բացի այդ, Trafigura-ն շուրջ 100 մլն դոլար է փոխանցել վենեսուելական ոսկու գնման դիմաց։

Հասանելի է

русский

Թեմա

ՏնտեսությունՆավթ

Տեղադրություն

ԱՄՆՎենեսուելա

Աղբյուրը՝ NEWS.am