ԱՄՆ 21 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ բնակարանային աջակցության նոր կանոնի պատճառով

ԱՄՆ 21 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ բնակարանային աջակցության նոր կանոնի պատճառով

Դոնալդ Թրամփ00:26 | նոյեմբերի 25, 2026ԱՄՆ 21 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ բնակարանային աջակցության նոր կանոնի պատճառով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ 21 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ բնակարանային աջակցության նոր կանոնի պատճառով<!—>

]—>

ԱՄՆ 21 նահանգ և Փենսիլվանիայի նահանգապետը դատի են տվել ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարությանը (HUD)՝ նոր կանոնի պատճառով, որը ընտանիքներին կզրկի դաշնային բնակարանային աջակցությունից, եթե նրանց անդամներից թեկուզ մեկը չունենա պահանջվող քաղաքացիություն կամ ներգաղթային կարգավիճակ, հայտնում է Associated Press-ը։

Հայցվորները պնդում են, որ նոր պահանջները կարող են հանգեցնել ընտանիքների բաժանման և պետական բնակարաններից ԱՄՆ քաղաքացիների վտարման։

Հայցին միացել են, մասնավորապես, Կալիֆոռնիան, Նյու Յորքը, Արիզոնան և Մասաչուսեթսը։ HUD-ում պաշտպանում են նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ անօրինական ներգաղթյալներն օգտվում են աջակցության տրամադրման գործող կանոններից։

Կանոնն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 14-ին։ Դաշնային բնակարանային աջակցություն ստանալու համար բնակիչները պետք է հաստատեն ԱՄՆ քաղաքացիությունը կամ համապատասխան ներգաղթային կարգավիճակը։

«Ոչ մի երեխա չպետք է զրկվի տնից՝ ծնողի ներգաղթային կարգավիճակի պատճառով»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան։ Նրա համոզմամբ՝ նոր պահանջը դաժան է և հակասում է օրենքին։

Կոնգրեսն ավելի քան 30 տարի թույլատրել է համամասնորեն հաշվարկված բնակարանային աջակցություն տրամադրել ներգաղթային տարբեր կարգավիճակներ ունեցող անդամներով ընտանիքներին, որոնց անդամներից ոմանք աջակցության իրավունք ունեն, իսկ մյուսները՝ ոչ։ Նման դեպքերում նպաստի չափը կրճատվում էր՝ հաշվի առնելով պահանջներին չհամապատասխանող բնակիչների թիվը։ Նոր կանոնն այդպիսի ընտանիքներին ամբողջությամբ կզրկի աջակցություն ստանալու հնարավորությունից։

«Պատկերացրեք երկու երեխայի հետ պետական բնակարանում ապրող մոր։ Երեքն էլ ԱՄՆ քաղաքացիներ են։ Հայրն աջակցության իրավունք չունի։ Ըստ այդ կանոնի՝ բոլոր չորսն էլ կզրկվեն տնից»,- պարզաբանել է Բոնտան։

Նրա գնահատմամբ՝ Կալիֆոռնիայում կանոնը կազդի մոտ 7 հազար տնային տնտեսության վրա։ Բոնտան հայտնել է նաև, որ նահանգում յուրաքանչյուր հինգերորդ երեխան ապրում է ներգաղթային տարբեր կարգավիճակներ ունեցող անդամներով ընտանիքում։

Բացի դրանից, նոր պահանջները պետական բնակարանային վարչություններին և մասնավոր վարձատուներին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կպարտավորեցնեն հայտնել այն բնակիչների մասին, որոնք չեն անցել քաղաքացիության կամ ներգաղթային կարգավիճակի ստուգումը։

«Կոնգրեսը երբեք HUD-ին լիազորություն չի տվել իրենց տներից վտարելու ներգաղթային տարբեր կարգավիճակներ ունեցող անդամներով ընտանիքներին կամ մասնավոր վարձատուներին վերածելու ներգաղթային վերահսկողության մարմինների։ Բայց նոր կանոնը հենց դա էլ անում է»,- հայտարարել է Բոնտան։

Այդ որոշումը դարձավ օրինական ներգաղթյալների դեմ ուղղված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հերթական քայլը։ Ավելի վաղ վարչակազմը միջոցներ էր ձեռնարկել բժշկական օգնության, պարենային նպաստների և պետական աջակցության այլ տեսակների հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ, ինչպես նաև ներգաղթյալների որոշ խմբերի զրկել էր իրավական պաշտպանությունից, ինչը մեծացնում է նրանց արտաքսելու հնարավորությունները։

HUD-ի ղեկավար Սքոթ Թերներն առաջին անգամ կանոնի նախապատրաստման մասին հայտարարել էր հունվարին, սակայն գերատեսչությունը դրա վերջնական տարբերակը հաստատել է միայն անցյալ շաբաթ։

Երկուշաբթի ուղարկված գրավոր հայտարարության մեջ Թերները նշել է, որ վերջնական կանոնն ամբողջությամբ իրագործում է 1980 թվականի Բնակարանաշինության և քաղաքային զարգացման մասին օրենքի դրույթները և վերջ է դնում հարկատուների միջոցների ոչ նպատակային օգտագործմանը։

Ըստ նրա՝ փոփոխությունները երաշխավորում են, որ HUD-ի ֆինանսավորմամբ ապահովվող բնակարաններում կապրեն միայն ԱՄՆ քաղաքացիները և աջակցության իրավունք ունեցող՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց որոշակի խմբեր։ Թերները պնդում է, որ նորամուծության շնորհիվ մինչև 218 միլիոն դոլար հնարավոր կլինի վերահղել այն ամերիկացիներին, որոնք այժմ բնակարան ստանալու հերթում են։

Այս տարվա սկզբին HUD-ը Ներքին անվտանգության նախարարության հետ համատեղ ստուգում է անցկացրել և ամբողջ երկրում հայտնաբերել ներգաղթային տարբեր կարգավիճակներ ունեցող անդամներով 20 հազար ընտանիք, որոնք դաշնային բնակարանային աջակցություն են ստանում։ Գերատեսչությունում հայտարարել են, որ անօրինական ներգաղթյալները նպաստներ ստանալու համար օգտվում են «սողանցքներից», մինչդեռ պետությունը դժվարանում է բնակարանով ապահովել բոլոր կարիքավորներին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

Բնակարանային աջակցությունՆերգաղթՔաղաքականություն

Տեղադրություն

ԱՄՆ